Տաթև.
Բարև Ձեզ։ Նորաբաց ՍՊԸ-ում դեռ գրանցված է միայն տնօրենը, շաբաթական 8 ժամով։ Աշխատավարձի չափը կարո՞ղ է սահմանվել 32 000, 1 ժամը 1000 դրամ՝ հարկերը ներառյալ հաշվելով։
Կայք հաշվապահների համար և ոչ միայն…
Տաթև.
Բարև Ձեզ։ Նորաբաց ՍՊԸ-ում դեռ գրանցված է միայն տնօրենը, շաբաթական 8 ժամով։ Աշխատավարձի չափը կարո՞ղ է սահմանվել 32 000, 1 ժամը 1000 դրամ՝ հարկերը ներառյալ հաշվելով։
Բաժանորդագրվել
Կայքի ամենահետաքրքիր նյութերը կուղարկվեն Ձեր էլ. փոստին
© 2020 Accountant.am
Այո կարող է:Համաձայն Նավազագույն աշխատավարձի մասին օրենքի՝ որպես ժամային տարիֆային դրույքի նվազագույն չափ է սահմանված 406 դրամը(առանց հարկերի), որը ներառյալ հարկերը կազմում է մոտավորապես 545դրամ:
այդ դեպքում վերցրեք աշխատաժամանակի կրճատ տևողության դեպքում (24-ժամյա աշխատանքային շաբաթ)` 680 դրամ չափը՝ առանց պահումների:
Համաձայն ԱՕ-ի 140 հոդվածի 1. Աշխատաժամանակի կրճատ տևողություն սահմանվում է
1) մինչև յոթ տարեկան երեխաների համար՝ օրական մինչև երկու ժամ, սակայն շաբաթվա ընթացքում ոչ ավելի, քան
շաբաթական մինչև 24 ժամ.չորս ժամ.
2) յոթից մինչև տասներկու տարեկան երեխաների համար՝ օրական մինչև երեք ժամ, սակայն շաբաթվա ընթացքում
ոչ ավելի, քան վեց ժամ.
3) տասներկուսից մինչև տասնչորս տարեկան երեխաների համար՝ օրական մինչև չորս ժամ, սակայն շաբաթվա
ընթացքում ոչ ավելի, քան տասներկու ժամ.
4) տասնչորսից մինչև տասնվեց տարեկան աշխատողների համար
5) տասնվեցից մինչև տասնութ տարեկանների համար` շաբաթական մինչև 36 ժամ.
6) այն աշխատողների համար, որոնց աշխատավայրում վնասակար գործոնների սահմանային թույլատրելի
մակարդակը տեխնիկական կամ այլ պատճառներով հնարավոր չէ իջեցնել աշխատողների առողջության և
անվտանգության մասին իրավական ակտերով սահմանված առողջության համար անվտանգ մակարդակի,
աշխատաժամանակը սահմանվում է ոչ ավելի, քան շաբաթական 36 ժամ:
Այսինքն աշխատաժամանակի կրճատ տևողություն չի կարող սահմանվել, կարող է նշվել ոչ լրիվ աշխատաժամանակ:
ԱՕ 141 հոդվածի համաձայն
1. Ոչ լրիվ աշխատանքային օր կամ ոչ լրիվ աշխատանքային շաբաթ սահմանվում է 1) աշխատողի և գործատուի համաձայնությամբ.
2) աշխատողի պահանջով կապված նրա առողջական վիճակի հետ, բժշկական եզրակացության հիման վրա.
3) հղի կնոջ և մինչև մեկ տարեկան երեխա խնամող աշխատողի պահանջով.
4) հաշմանդամություն ունեցող անձի պահանջով բժշկական եզրակացության հիման վրա.
5) ընտանիքի հիվանդ անդամի խնամքն իրականացնող աշխատողի պահանջով բժշկական եզրակացության հիման վրա, սակայն ոչ ավելի, քան վեց ամիս ժամանակով, և յուրաքանչյուր օրվա համար ոչ ավելի, քան օրվա համար սահմանված աշխատաժամանակի կեսը:
2. Կողմերի համաձայնությամբ ոչ լրիվ աշխատաժամանակ կարող է սահմանվել շաբաթվա աշխատանքային օրերը կամ աշխատանքային օրը (հերթափոխը) կրճատելու միջոցով կամ երկուսը միաժամանակ կիրառելով, եթե բժշկական եզրակացությամբ այլ բան նախատեսված չէ: Աշխատանքային օրվա ընթացքում ոչ լրիվ աշխատաժամանակը կարող է բաժանվել մասերի: Սույն հոդվածի 1-ին մասի 1-4-րդ կետերով սահմանված ոչ լրիվ աշխատաժամանակի տևողությունը և դրա հատկացման կարգը սահմանվում են կողմերի համաձայնությամբ և կարող են ներառվել աշխատանքային պայմանագրում:
3. Ամենամյա արձակուրդի տևողությունը սահմանելու, աշխատանքային ստաժը հաշվարկելու, ավելի բարձր պաշտոնի նշանակելու, որակավորումը բարձրացնելու, ինչպես նաև աշխատողի աշխատանքային այլ իրավունքներ իրականացնելու ժամանակ ոչ լրիվ աշխատաժամանակի պայմաններում կատարված աշխատանքը հիմք չէ սահմանափակումներ կիրառելու համար:
այս հոդվածն էլ հաշվի առեք, սկզբնական շրջանում կարող է կիրառվել ժամավճարով վարձատրություն,
Շնորհակալություն