Նվազագույն աշխատավարձի վերաբերյալ

Arman.

Բարև ձեզ: Կարո՞ղ եք ինձ օգնել մեկ հարցով` ես իրավունք ունե՞մ կնքել աշխատանքային պայմանագիր` նշելով 50.000 դրամ աշխատավարձ, որից 33.000 դրամ աշխատավարձ + 17.000 դրամ հավելավճար վնասակար աշխատանքի համար: Այսինքն ես կարո՞ղ եմ նշել 33000 դրամ, թե՞ անպայման պետք է նշել 33500 դրամ (նվազագույն 32500+3%): Եկամտահարկի հաշվարկի բլանկի մեջ նշված է մինչև 33500 դրամ, այդ պատճառով ես մտածեցի` միգուցե ես իրավունք չունեմ նվազագույն աշխատավարձի չափը 32.500 նշել աշխատանքային պայմանագրում: Խնդրում եմ շտապ պատասխանեք: Շնորհակալություն:

Կիսվել՝

Facebook մեկնաբանություններ

Հետևել այս նյութին
Ստանալ նամակ
guest
5 Մեկնաբանություն
Հները
Նորերը Most Voted
Inline Feedbacks
Դիտել բոլոր մեկնաբանությունները
Գայանե

Կարող եք, դուք կարող եք պայմանագիր կնքեք նվազագույն 32500 աշխատավարձով, իսկ դա նշանակում է, որ հավելումը կարող է ավելանա առնվազն 32500-ին, 33000>32500:

Sergey

Հարգելիս, եկամտահարկի հաշվարկում իրականում նշված է ոչ թէ նվազագույն աշխատավարձը, այլ այն շեմը, որից հետո սկսում է եկամտահարկի գոյացումը, այն է 33500-ից հանաց 3 % (1000) ՀՀ դրամ = 32500, պետք չէ եկամտահարկի շեմը շփոթել նվազագույն աշխատավարձի հետ, քանզի կարող են լինել այլ պահումներ, որոնցից հետո տվյալ շեմը առավել բարձր լինի քան 33500´ը, հուսամ կարողացա օգտակար լինել, Սերգեյ Ավետիսյան 055522581:

Վիկտորյա

Հարգելի Արման,
իհարկե կարող եք կնքել պայմանագիր նաև 32.500 ՀՀ դրամով + 50% հավելավճար, քանի որ 3% հաշվարկվում է նվազագույն աշխատավարձից, իսկ նվազագույնը 32.500, այլ ոչ 33.505:

Ավետիս

Եթե պայմանագրում նշեք 50000, ապա աշխատավարձ կլինի 65000 / 50000+30% /, ՀՀ-ում նվազագույն աշխատավարձը 32500 է, իսկ 33500-ը չհարկվող եկամուտը:

Arman

Շատ շնորհակալ եմ, դուք բոլորդ ինձ շատ օգնեցիք: