Հովիկ.
Բարև Ձեզ: Հարցս հետևյալն է` բարեկամուհիս գտնվում է երեխայի խնամքի արձակուրդում և պատրաստվում է նորից մայրանալ: Ցանկանում եմ իմանալ` նա կարո՞ղ է ստանալ նախածննդյան և հետծննդյան արձակուրդի դրամական բավարարում, եթե մինչև ծննդաբերելը չաշխատի: Ո՞ր իրավական ակտով է այս հարցը կարգավորվում: Նշեմ նաև, որ նշված անձը զինծառայող է:
Շնորհակալություն:
Հարցը կարգավորվում է “Ժամանակավոր անաշխատունակության նպաստների մասին” ՀՀ օրենքով, որի համաձայն Ձեր բարեկամուհին իրավունք ունի ստանալու նպաստ, իսկ նրա միջին աշխատավարձը հաշվարկելիս հաշվի կառնվի մինչև երեք տարեկան երեխայի խնամքի արձակուրդն սկսվելու ամսվան նախորդող` համապատասխան թվով հերթական օրացուցային ամիսների համար վճարված եկամուտը:
Շնորհակալ եմ մեկնաբանության համար:
Ես նշել էի, որ անձ համարվում է զինծառայող, իսկ “Ժամանակավոր անաշխատունակության նպաստների մասին” ՀՀ օրենքի դրույթները չեն տարածվում զինծառայողների և նրանց հավասարեցված անձանց վրա: Խնդրում եմ պարզաբանել, եթե ֆիզից ֆիզ գնա, ինչքան նպաստ կստանա, եթե նախքան առաջին երեխայի ծնվելը ստացել է ամսեկան 110.000 դրամ աշխատավարձ: Շնորհակալություն: