Գայանե.
Ընկերներ ողջույն: Կխնդրեմ օգնել. մայրության նպաստը վճարել է գործատուն, պետությունը պետք է ետ վերադարձնի: Մայրության նպաստը կազմել է ընդհանուր` եկամտային հարկը նեռարյալ, 1 347 384 և այդ ամսվա եկամտային հարկը` 201 701դր., միասին եկամտային հարկը կազմել է 498 125դր., պետությունը վճարել է այն, գործատուն վճարել է 1 050 960դր: Ինչքա՞ն պետք է լինի պետության վճարվելիք գումարը, իմ հաշվարկով 849 261դրամ։ Շնորհակալություն:
Շատ անհասկանալի եք գրել։ Մայրության նպաստ վճարվելիք 1 347 384 դրամ, հաշվարկված եկամտային հարկ 498 125 դրամ, պետության կողմից փոխհատուցվող գումար 849 259դրամ։
Եթե նպաստի ընդհանուր գումարը կազմում է 1347384դր, իսկ այդ ամսվա վճարվելիք եկ հարկը` 498125դր, ապա պետությունը պիտի փոխհատուցի այդ գումարների տարբերությունը (1347384-498125=849259դր):
Շատ շնորհակալ եմ
Եթե Ձեր ներկայացրած թվերն են, ապա ճիշտ եք հաշվարկել:
Պետությունից կստանաք 849259 դրամ: