Նարինե.
2 տարի ֆիզ. արձակուրդում էի: 9-10 տարվա աշխատանքային ստաժ ունեմ նույն հիմնարկությունում: Ֆիզ. արձակուրդ գնացել եմ 48000 դրամ աշխատավարձով, այժմ էլ նույնն է: 4 օրվա համար անաշխատունակության թերթիկ ներկայացրի: Չհասկացա` ինչպես են հաշվել: Միայն հասկացա, որ 1 օրը չեն վճարում, 3 օրն էլ գործատուի հայեցողությամբ է` կուզի կվճարի, կուզի չէ: Խնդրում եմ անպայման պատասխանեք, թե որն է ճիշտ, և ինչպես պետք է հաշվել:
Հարգելի Նարինե, դա գործատուի հայեցողությանը չի, նա պարտավոր է վճարել: 1 օրը չի վճարվում (բացառությամբ հղիության և ծննդաբերության նպաստի), հաջորդ 3 օրը վճարում է գործատուն իր հաշվին: Մնացած օրերը պետությունն է փոխհատուցում: Օրեր ասվածը դա աշխատանքային օրերն են: