Ալլա․
Բարև բոլորին։ Հարգելի հաշվապահներ, հարցս հետևյալն է․ աշխատողը ֆիզարձակուրդից հետ է եկել հուլիս ամսին և հիմա բյուլետենի է վերցրել 12.12.2022-15.12.2022։ Հուլիսին ստացել է 14 400 դր, օգոստոսից նոյեմբերը ներառյալ 96 000 դր, եթե այս չորս ամիսները հիմք ընդունենք հաշվարկի համար՝ միջին ամսականը նվազագույնի կեսից քիչ է լինում։ Այս դեպքում պե՞տք է վերցնեմ նվազագույնի կեսը, այսինքն 46 644 դր և հաշվարկը կատարեմ 46 644*80%=37 315, 37 315/21=1 777, 1 777*4 օր=7 107
Հաշվարկային ժամանակահատվածի այն ամիսների համար, որոնց ընթացքում վարձու աշխատողը եղել է մինչև երեք տարեկան երեխայի խնամքի արձակուրդում (այսուհետ՝ խնամքի արձակուրդ), որպես եկամուտ հաշվառվում է խնամքի արձակուրդն սկսվելու ամսվան նախորդող ամսին աշխատանքային պայմանագրով կամ Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ տվյալ վարձու աշխատողի համար սահմանված հիմնական աշխատավարձը:
Բարև Ձեզ, Ալլա:
Ժամանակավոր անաշխատունակության և մայրության նպաստների մասին ՀՀ օրենքի համաձայն՝
Հաշվարկային ժամանակահատվածի այն ամիսների համար, որոնց ընթացքում վարձու աշխատողը եղել է մինչև երեք տարեկան երեխայի խնամքի արձակուրդում, որպես եկամուտ հաշվառվում է խնամքի արձակուրդն սկսվելու ամսվան նախորդող ամսին աշխատանքային պայմանագրով կամ Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ տվյալ վարձու աշխատողի համար սահմանված հիմնական աշխատավարձը:
Նպաստի հաշվարկման համար միջին ամսական աշխատավարձը ստանալու համար պետք է վերցնեք հուլիսից նոյեմբեր ամիսների ընթացքում ստացած եկամուտը, իսկ հաշվառման ենթակա մյուս ամիսների համար՝ խնամքի արձակուրդն սկսվելու ամսվան նախորդող պայմանագրային աշխատավարձը, և դրանց հանրագումարը բաժանեք 12-ի: Եթե այդ դեպքում էլ միջին ամսական աշխատավարձը պակաս ստացվի նվազագույն ամսական աշխատավարձի հիսուն տոկոսից, ապա նպաստը պետք է հաշվարկեք նվազագույն ամսական աշխատավարձի հիսուն տոկոսից, այն է՝ 43,038 դրամը: