Լիաննա․
Բարև Ձեզ, խնդրում եմ կհաշվարկեք իմ ֆիզ․ արձակուրդի գումարը։ Իմ ամսական կեղտոտ աշխատավարձը 161 000 է։ Դեկտեմբեր ամսին ստացել եմ 115 000 պարգեվավճար։ Հուլիս ամսին կգնամ իմ հերթական վճարովի արձակուրդը։ Օգոստոսին նոր գնալու եմ ֆիզ․ արձակուրդ։ Շնորհակալ եմ նախապես։
Օգնելու համար պետք է ներկայացնեք վերջին 12 ամիսների միջին աշխատավարձը ու աշխատանքի գրաֆիկը՝ հնգօրյակ թե վեցօրյակ:
Բարև Ձեզ, Լիաննա: Հաշվարկի համար անհրաժեշտ է նաև հուլիս ամսվա արձակուրդայինի վճարը: Հուլիս ամսվանից սկսած գումարեք նախորդ 12 ամսվա ընթացքում Ձեր ստացած բոլոր վճարները, իսկ պարգևատրման գումարները՝ 1/12 չափով, ստացված գումարը բաժանեք 12-ի, կստանաք միջին ամսական աշխատավարձը, որն էլ պետք է բաժանեք 30.4-ի, որ ստանաք միջին օրական աշխատավարձը, դա էլ բազմապատկեք 140-ով: Այդ գումարից հանեք 22 տոկոս եկամտային հարկը և կստանաք վճարման ենթակա գումարը:
Շնորհակալ եմ