Աստղիկ.
Բարև ձեզ, հարգելի կոլեգաներ:
Խնդրում եմ օգնեք ինձ հասկանալ, թե ինչպես պետք է հաշվարկեմ և վճարեմ անաշխատունակության նպաստը` “Եկամտային հարկի մասին” ՀՀ օրենքի նոր փոփոխության համաձայն: Կանխավ շնորհակալություն:
Կայք հաշվապահների համար և ոչ միայն…
Աստղիկ.
Բարև ձեզ, հարգելի կոլեգաներ:
Խնդրում եմ օգնեք ինձ հասկանալ, թե ինչպես պետք է հաշվարկեմ և վճարեմ անաշխատունակության նպաստը` “Եկամտային հարկի մասին” ՀՀ օրենքի նոր փոփոխության համաձայն: Կանխավ շնորհակալություն:
Բաժանորդագրվել
Կայքի ամենահետաքրքիր նյութերը կուղարկվեն Ձեր էլ. փոստին
© 2020 Accountant.am
Օրինակ 18. Կազմակերպությունը աշխատանքային պայմանագրով իր մոտ աշխատող 25 քաղաքացիներին (1974թ.-ին ծնված) 01.02.2014թ.-ին հաշվարկում է հունվար ամսվա համար աշխատավարձ` յուրաքանչյուրը 100,0 հազ. դրամ գումարով: 14.01.2014թ.-ին կազմակերպության կողմից մեկ քաղաքացուն հաշվարկվում և վճարվում է հունվար-հունիս ամիսների համար հղիության և ծննդաբերության նպաստ` 650,0 հազ. դրամ գումարով (հունվար ամսվա համար` 65,0 հազ. դրամ, փետրվար ամսվա համար` 125,0 հազ. դրամ, մարտ ամսվա համար` 155,0 հազ. դրամ, ապրիլ ամսվա համար` 140,0 հազ. դրամ, մայիս ամսվա համար` 150,0 հազ. դրամ և հունիս ամսվա համար` 15,0 հազ. դրամ):
Տվյալ դեպքում, հունվար ամսվա հարկը հաշվարկվում է հետևյալ ձևով`
– նպաստ ստացած վարձու աշխատողի հունվար ամսվա աշխատավարձին (բազային եկամտին) գումարվում է հունվար-հունիս ամիսների համար հաշվարկված և հունվարին վճարված նպաստը, և համախառն եկամուտը կազմում է 750,0 հազ. դրամ (100,0+650,0), իսկ մյուս վարձու աշխատողների աշխատավարձը (բազային եկամուտը) կազմում է` յուրաքանչյուրը 100,0 հազ. դրամ,
– նպաստ ստացած վարձու աշխատողի հունվար ամսվա եկամուտներից հարկը կազմում է 193,08 հազ. դրամ (29,28+(750,0-120,0)x26%), իսկ մյուս վարձու աշխատողներինը` յուրաքանչյուրը 24,4 հազ. դրամ (100,0×24.4%), ընդամենը` 656,68 հազ. դրամ (193,08+19×24,4),
– հունվար ամսվա համար հաշվարկված հարկը պակասեցվում է հունվար ամսին վճարված նպաստի գումարի չափով և դրական տարբերության գումարը` 6,68 հազ. դրամ (656,68-650,0) ենթակա է վճարման պետական բյուջե մինչև 20.02.2013թ.,
– հունվար ամսվա պարտադիր կուտակային վճարը յուրաքանչյուր վարձու աշխատողի համար կազմում է 5,0 հազ. դրամ (100,0×5%), որը չի նվազեցվում նրանց համախառն եկամտից և դրանց հանրագումարը (125,0 հազ. դրամ) ենթակա է վճարման «կամուրջ» հաշվին մինչև 20.02.2014թ.:
Նույն օրինակում, եթե կազմակերպությունում աշխատել է 15 վարձու աշխատող (այդ թվում` որը հունվար ամսին ստացել էր հղիության և ծննդաբերության նպաստ), ապա հունվար ամսվա համար հաշվարկված հարկը (193,08+14×24,4=534,68 հազ. դրամ) պակասեցվում է հունվար ամսին վճարված նպաստի գումարի չափով (650,0 հազ. դրամ) և բացասական տարբերության գումարը` 115,32 հազ. դրամ (650,0-534,68) փոխհատուցվում է պետական բյուջեից ընդհանուր սահմանված կարգով:
Իսկ եթե 01.02.2014թ.-ի փոխարեն գնա 01.02.13թ-ի՞ն: 2012թ-ի փետրվարից մինչև 2012թ-ի դեկտեմբերի աշխատավարձերին գումարում ենք սոցվճարները, թե՞ մենակ արձակուրդայինի հաշվարկի ժամանակ է կիրառվում:
Շնորհակալություն, հարգելի Հայկ, արձագանքի և հիմնավորված պատասխանի համար: