Նոր սկսվող գործունեություն

Unknown.

Բարև ձեզ, այսպիսի մի հարց: Ես ուզում եմ լրիվ օրինավոր կերպով աշխատել որպես համակարգչային վերանորոգող: Ֆորմատ, անտիվիրուսի տեղադրում, ծրագրերի տեղադրում և այլն: Անկեղծ ասած` ոչինչ չեմ հասկանում հարկային ոլորտից, խնդրում եմ ինձ հուշեք, ինչից սկսեմ: Նախօրոք շնորհակալություն:

Կիսվել՝

Facebook մեկնաբանություններ

Հետևել այս նյութին
Ստանալ նամակ
guest
3 Մեկնաբանություն
Հները
Նորերը Most Voted
Inline Feedbacks
Դիտել բոլոր մեկնաբանությունները
Աննա

1. Պետք է որոշեք` ինչպիսի իրավաբանական անձ եք ուզում դառնալ` անհատ ձեռներեց, թե ՍՊԸ:
2. Գրանցվեք պետ. ռեգիստր
3. Հարկային մարմնում կանգնեք հաշվառման
4. Ունենաք գործունեության վայր
5. Վարձեք խելացի հաշվապահ, ով կանի մնացածը:

astxik

Գնացեք պետ. ռեգիստր, ասեք, որ արտոնագրով եք աշխատելու, անհատ ձեռներեց կհանեք, հարկային կոդն էլ տեղում տալու են, հարկային էլ իրենք են գրանցում, որպեսզի ոչ հաշվապահ պահեք, ոչ էլ ՀԴՄ ապարատ ունենաք, միայն տարեկան վճարելու եք 60000 դրամ, ամիսն էլ 5000 դրամ սոց: Հաջողություն եմ մաղթում:

Արսեն

Աննա ջան, անհատ ձեռներեցը իրավաբանական անձ չի, քաղ. օրենսգիրք, 50-րդ հոդված: