Արթուր.
Հարգելի հաշվապահներ,
Մենք մտադիր ենք բացել շինանյութի խանութ մանրածախ և մեծածախ առևտուր կազմակերպելու համար՝ միևնույն հասցեից, միևնույն խանութից։ Պահեստ չունենք։
Ի՞նչ խորհուրդ կտաք, ինչպե՞ս այն ճիշտ և օրենքի սահմաններում կատարել, մոտ տաս տարի Հայաստանում չենք եղել, և ժամանակն էլ շատ քիչ է օրենքների հետ ծանոթանալու համար։
ա. Ինչպե՞ս ճիշտ տրամադրել զեղչ, այն հարկվում է թե ոչ, օրինակ ապրանքի գինը 15 000 է, որը պետք է գրվի գնապիտակի վրա և հասույթի գրքում, բայց այդ գնով երբեք չի վաճառվելու։ Սովորական հաճախորդներին տրվելու է 5% զեղչ, վարպետներին՝ 10%, շինարարական կազմակերպություններին 15%, համագործակցող խանութներին 20%, այսինքն վաճառվելու է տարբեր գներով և ՀԴՄ կտրոններով և հաշիվ ապրանքագրերով։
Արդյո՞ք գների խախտում դա չի համարվի։
բ. Ի՞նչ ձևով համագործակցող խանութներին ապրանքներ հանձնենք ցուցադրման համար։ Եթե հաշիվ դուրս գրենք, և դրանից հետո չվաճառվի, ապա կառաջանա ետ վերադարձի խնդիր, դա ինչպե՞ս պետք է կարգավորվի։ Եթե հաշիվ չգրենք, ապա մեր մոտ պակաս ապրանք կլինի։ Մեզ խորհուրդ տվեցին, որ այդ դեպքում նրանք էլ մեզ վաճառեն նույն գնով, հետո մենք իրենց փոխանցում անենք, իրենք էլ մեզ։ Բայց հիմնականում նրանք ԱԱՀ վճարողներ չեն և հաշիվները մեզ կարող տան առանց ԱԱՀ, որը կնշանակի, որ մեր ապրանքը մենք հետ կգնենք քսան տոկոս ավել գնով։
գ. Մեր խանութը պետք է աշխատի յոթ օր, դա ինչպե՞ս պետք է անել, կրկնակի՞ պետք է վճարվի աշխատողներին, թե՞ այլ ձևով։
Առայժմ այսքանը։
Շնորհակալություն։
Բարև Ձեզ: Իհարկե, Ձեզ կօգնենք, բայց այսպես գրելով բավական դժվար կլինի և Ձեր, և օգնողի համար, այդ պատճառով կառաջարկեի Ձեզ գրել` էլ.հասցեին, կտրամադրենք հեռախոսահամար` առավել մանամասն խորհրդատվություն ստանակու համար: Կանխավ շնորհակալություն:
Մեր հասցեն է h.accntnt շնիկ gmail.com
Շնորհակալություն, LYLY, անպայման կկապնվենք Ձեր հետ, մոտավորապես մայիսի 1-5 կլինենք Երևանում։ Բայց իմ կարծիքով բացի մեզանից կլինեն նույնպես մարդիկ, ում ևս կհետաքրքրեն այս հարցերը։ Եթե դժվար չէ, խնդրում եմ տրամադրել համառոտ, ընդհանուր տեղեկություններ նման ձևով աշխատանքի կազմակերպման վերաբերյալ, քանի որ ինչպես պարզվեց` այս հարցերի պատասխանները շատերին են հուզում։
Խորհրդատվությունները անհատական են, ավելի արդյունավետ են, քանի-որ իրավիճակները նմանատիպ հազվադեպ են լինում: Կսպասեմ Ձեր էլ. նամակին վերոհիշյալ հասցեով:
Շնորհակալություն LYLY, թույլ տվեք չհամաձայնվել Ձեր հետ կապված նման իրավիճակների հազվադեպ լինելու հետ, քանի որ վերջին անգամ ես Երևանում եմ եղել հունվար ամսին և գրեթե չեմ հանդիպել այնպիսի մի խանութ կամ ծառայության սրահ, որի վիտրաժներին փակված չլիներ «Զեղչ» բառը։ Այսինքն զեղչային համակարգով աշխատանքը համենայնդեպս երկու ամիս առաջ կրում էր խիստ մասայական բնույթ։
Երկրորդ, Երևանի և մարզերի փողոցներում շրջում էին տարբեր ընկերությունների բազմաթիվ առաքման մեքենաներ, և իմ կարծիքով նրանց մոտ ևս չի կարելի բացառել ապրանքների ետ վերադարձի հնարավորության անհրաժեշտությունը։
Երրորդ Երևանի և մարզերի գրեթե բոլոր խանութները, սպասարկման և ծառայությունների սրահները աշխատում էին շաբաթ և կիրակի օրերը նույնպես։
Ինչևէ իմ կարծիքով նմանատիպ կայքերի խնդիրը հուզող հարցերի քննարկումն է բոլոր հետաքրքրվողների համար բաց ռեժիմով այլ ոչ՝ անհատական։
Հարգելի LYLY, իմ իմանալով այս կայքը ստեղծվել է հաշվապահների և ոչ միայն միջև կարծիքների փոխանակման համար, ոչ թե անվճար գովազդի նպատակով: Արթուր, զանգահարիր 094 73 76 83, անվճար խորհրդատվություն կփորձեմ տալ:
Լիովին համաձայն եմ Արթուրի և Կամոյի հետ…
Ես էլ եմ համաձայն, մանավանդ որ հենց նոր կարդում էի, թե ինչպես է Լիլին սխալ պատասխանել հարցին (ԱԱՀ-ից ազատված կազմակերպությանը հարկային հաշիվ դուրս գրելու վերաբերյալ):