Գայանե.
Բարև ձեզ, հարգելի հաշվապահներ: Ձեր խորհրդի կարիքն ունեմ: Նոր բացվող ԱՁ-ն խոհարարական արտադրանքներ է արտադրելու, ունենալու է մանրածախ և մեծածախ վաճառք, տեղում սպառում և առաքում: Ի՞նչ հարկեր եմ վճարելու և շրջանառության հարկի ո՞ր դրույքաչափով պետք է աշխատեմ:
Բարև Ձեզ, հարգելի Գայանե: Հանրային սննդի գործունեությունը հարկվում է 6 % շրջանառության հարկով: Սակայն եթե այլ գործունեություն էլ ունենաք, օրինակ` Ձեր նշած մանրածախ և մեծածախ վաճառքը, ապա դա հարկելու եք 20 % շրջանառության հարկով:
Շնորհակալ եմ արձագանքելու համար:
Կարելի՞ է որևէ համար տրամադրեք, մի քանի հարցեր ունեմ: Շնորհակալություն:
Աբսուրդ օրենք է:
Եթե միայն խոհարարական արտադրանք եք տալու, և միայն ձեր հարազատներով, կարող եք ընտանեկան բիզնես ձևակերպեք, մինչև 18 մլն չի հարկվում:
Ոչ, այլ աշխատողներ են բոլորը, ընտանեկան չեմ կարող: