Նաիրի.
Ես նոր առաքման գիրքը ներկայացրեցի հարկային մարմին գրանցելու, նրանք ինձնից պահանջեցին նախկին` հին առաքման գիրքը: Ո՞ր իրավական ակտով է սա հիմնավորվում: Ի դեպ, arlis.am-ում նայում եմ Կառավարության N314 որոշումը, այնտեղ դեռևս հին առաքման գրքի ձևը ուժի մեջ է: Որտեղի՞ց կարդամ նորի լրացման կարգը: Նախապես շնորհակալություն:
Նոր առաքման գրքի մասին խոսվում է Հարկերի մասին օրենքում, նոր հավելված 4-ում:
314, 315 որոշումները դեռ ուժի մեջ են, սակայն գրքերի վարման կարգը խախտելու համար պատասխանատվություն չկա: Հետո, երևի թե, ուժը կկորցնեն 314-315 որոշումները, երևի թե, հետո:
Նոր առաքման գրքի լրացման կարգը կարդացեք ՀՀ օրենի 4-րդ հավելվածը:
Տեսչությունը պետք է նախկին գիրքը չպահանջեր (կառավարության 314 որոշում), “հարկերի մասին” ՀՀ օրենքի հավելված 4:
Իսկ հայտի ձևը իմ իմանալով դեռ հաստատված չէ (արդարադատության նախարարության կողմից դեռ գրանցում չի ստացել), ով ունի հայտի ձևը խնդրում եմ ուղարկել david456 շնիկ list.ru
Հայտի ձևը կա taxservice.am-ի հաշվետվությունների բաժնում: