Արսեն.
Բարև ձեզ: Ֆիզ. անձը ցանկանում է մոտ 100 զույգ կոշիկ ներկրել Չինաստանից՝ Ալիբաբա կայքի միջոցով, մոտ 3000$ արժեքով, ծովային առաքումով, օնլայն վաճառելու նպատակով: Կխնդրեմ օգնեք մոտավոր հաշվարկել ի՞նչ գումար կարժենա ընդհանուր մաքսազերծումը։
Կայք հաշվապահների համար և ոչ միայն…
Արսեն.
Բարև ձեզ: Ֆիզ. անձը ցանկանում է մոտ 100 զույգ կոշիկ ներկրել Չինաստանից՝ Ալիբաբա կայքի միջոցով, մոտ 3000$ արժեքով, ծովային առաքումով, օնլայն վաճառելու նպատակով: Կխնդրեմ օգնեք մոտավոր հաշվարկել ի՞նչ գումար կարժենա ընդհանուր մաքսազերծումը։
Բաժանորդագրվել
Կայքի ամենահետաքրքիր նյութերը կուղարկվեն Ձեր էլ. փոստին
© 2020 Accountant.am
նախ այդ քանակը մեկ անգամ կարող եք որպես ֆիզ.անձ ներկրել,երկրորդ մաքսայինը այդ գնի հիմքով չի որ մաքսազերծում կանի, ԱԱՀ եք վճարելու, եթե 2-րդ,3-րդ անգամ էլ պետք է ներմուծեք,ապա որպես ԱՁ գոնե գրանցվեք,
Այսինքն՝ մինչև բերելը ԱՁ գրանցվեմ նոր բերե՞մ: Իսկ այդ դեպքում ո՞նց կհաշվարկվի Տիգրան ջան։
կախված է թե մաքսայինը ինչ մեթոդով հիմք կվերցնի մաքսազերծման համար,մեկ է ԱԱՀ-ն, մաքսատուրքը կան, տեղափոխման ծախսը ևս մաքսայինը հաշվի է առնում, եթե գնից առանձին է նշված,Աձ գրանցվելը դժվար չի,կարելի ապրանքի հասնելուց 1 օր առաջ էլ գրանցվել,
Եթե առք ու վաճառքով եք զբաղվում միանշանակ պետք է ԱՁ կամ ՍՊԸ բացեք, իսկ մաքսազերծումը կախված է որ մեթոդով է իրականացվելու, շուկայում այդ ապրանքի միջին գինը որքան է ըստ դրա մոտավոր պատկերացում կազմեք, 20 տոկոս ԱԱՀ և մաքսատուրք և մաքսավճար եք վճարելու։