Կարինե․
Բարի օր։
Ես ծանոթ չեմ ՀՀ հարկային օրենսդրությանը, խնդրում եմ պատասխանել․ գրանցվել է կազմակերպություն (ՍՊԸ), որը դեռ չի գործում, բայց սույն տարում կգործի։ Տեղյակ եմ, որ պիտի հայտարարություն տամ ԱԱՀ-ով հարկման մասին և դադարեցման դիմում ներկայացնեմ։ Խնդրում եմ ասել՝ online.taxservice.am ծրագրում որտե՞ղ պետք է արվեն այդ գործողությունները։
Նախ ծանոթացեք ՀՀ հարկային օրենսդրությանը,ՍՊԸ ն եթե աշխատելու է , ունեցեք լավ հաշվապահ և հաջողեք:
եթե գրանցված եք համակարգում, ապա ԱԱհ-ի հայտարարությունը պետք է ներկայացնեք էլեկտրոնային ստորագրությամբ, նույնը և ժամանակավոր դադարի հայտարարությունը, կամ դիմեք հաշվապահի։
Խորհուրդ կտամ օգտվեք հաշվապահի ծառայություններից
online.taxservice.am ծրագրում այդ գործողությունները պետք է արվեն օգտվելով ,,հաշվետվությունների ձևեր,, բաժնից՝ ընտրելով համապատասխան ձևերը: