Գայանե.
Բարև ձեզ, հարգելի գործընկերներ: Ես 3 ամիս առաջ բացել եմ հագուստի խանութ, ներկրել եմ 5 մլն դրամի ապրանք, շրջանառությունս կազմել է 2 մլն 5 հարյուր հազար դրամ, ունեմ 3.5 մլն-ի հաշիվ-ֆակտուրա: Հիմա հարկային տեսուչները ինձանից պահանջում են 2 մլն 5 հարյուր հազար դրամ շրջանառությունից բացի ներկայացնել նաև ներկրված 5 մլն ապրանքի հաշիվ-ֆակտուրա: Հակառակ դեպքում սպառնում են տուգանել 5 մլն դրամի 30 տոկոսի չափով: Ճի՞շտ են արդյոք նրանք: Եթե ճիշտ են, ապա ստացվում է, որ 5 մլն-ի ապրանքը վաճառելուց հետո ես նորից հարկ պիտի մուծեմ:
Հարց 2-րդ. Արդյո՞ք հարկային տեսուչը իրավունք ունի նոր (3 ամիս առաջ) բացված խանութում ստուգումներ կատարել (հաշիվ-ֆակտուրա, ապրանքի հաշվում, ստուգում, եկամտի հաշվում և այլն ): Կանխավ շնորհակալություն:
Հարգելի Գայանե, Ձեր հարցը այդքանել պարզ չեք շարադրել, դուք ներկրել եք 5 մլն. դրամի ապրանք, իսկ ու՞ր են դրանց փաստաթղթերը: Ձեր վաճառքի 2.5 մլն.-ն դա 5 մլն. ներկրված ապրանքի վաճա՞ռքն է: