Աննա․
Բարև Ձեզ։ ՏՏ ոլորտում մատուցում եմ ծառայություններ ԱՄՆ-ում գրանցված կազմակերպությանը: Խնդրում եմ օգնեք՝ Ա/Ձ բացելու դեպքում ի՞նչ հարկատեսակով աշխատեմ, և եթե հետագայում աշխատողներ ունենամ, կարո՞ղ եմ Ա/Ձ մոտ աշխատակից գրանցել, թե՞ ոչ: 24մլն-ից տարեկան աշխատավարձը մի փոքր շատ է լինելու՝ հաշվի առնելով պարգևավճարնեը: Տարեկան և ամսական ի՞նչ վճարներ ունեմ անելու: Շնորհակալություն:
Բարև Ձեզ, կարող եք սկզբնական շրջանում շրջանառության հարկով աշխատել և վճարել 5% շրջ հարկ։ ԱՁ-ով կարող եք աշխատողներ գրանցել ։ Խորհուրդ կտամ դիմել ԲՏԱ հավաստագրվելու համար, որպեսզի օգտվեք եկամտային հարկի 10% դրույքաչափից՝ 20-ի փոխարեն։ ԱՁ-ն շրջ հարկի դեպքում վճարում է 5000 շահութահարկ, 5000 սոց և կախված իրացման շրջանառությունից նաև դրոշմանիշային գումար։
1 Ա/Ձ բացելու դեպքում շրջհարկով գործեք, այո հետագայում աշխատողներ կարող եմ գրանցել, 2 ԱՁ մասով շրջհարկի դեպքում ամսական վճարելու եք 5000 շահութահարկ, 5000 սոցվճար, և դրոշմանիշային վճար տարեկան հասույթից կախված, 3. իսկ աշխատողների մասով 20 տոկոս եկամտային հարկ, 5 տոկոս սոցվճար, դրոշմանիշային վճար կախված աշխատավարձի չափից, 4 եթե կցանկանաք կապնվեք, ունենք այդպես գործող անձինք,
Ելնելով գործունեության բնույթից չեք կարող աշխատել միայն միկրոդաշտում։ Նախընտրելի է շրջհարկը։