Նշված ժամանակին ֆիզարձակուրդ չգնալու դեպքում

Անի.

Բարև Ձեզ։ Հղիության 7-րդ ամսին ֆիզարձակուրդ չգնալու դեպքում (8-րդ ամսին ևս աշխատելու դեպքում) արդյո՞ք վարձատրությունը կազմում է նույն կերպ, ինչ նախորդ ամիսներին։ Շնորհակալություն։

Կիսվել՝

Facebook մեկնաբանություններ

Հետևել այս նյութին
Ստանալ նամակ
guest
3 Մեկնաբանություն
Հները
Նորերը Most Voted
Inline Feedbacks
Դիտել բոլոր մեկնաբանությունները
Ալլա

Վարձու աշխատողին տրվող մայրության նպաստը հաշվարկվում, նշանակվում և վճարվում է Հայաստանի Հանրապետության պետական բյուջեի միջոցների հաշվին` հղիության և ծննդաբերության արձակուրդի մեջ գտնվելու ժամանակահատվածի բոլոր օրացուցային օրերի համար: Անկախ նրանից թե դուք կաշխատեք, թե չեք աշխատի / եթե իհարկե գործատուն կվճարի նաև աշխատավարձ այդ օրերի համար/ մայրության նպաստի հաշվակը հիմնված է բյուլետենի մեջ նշված օրերի վրա։

Անի

Չճշտված տեղեկություն ունեի, որ 8-րդ ամսում աշխատելու դեպքում աշխատողի աշխատավարձն ավելի շատ է կազմում, քան, օրինակ, 7-րդ ամսին։

Անահիտ

Եթե աշխատակիցը ներկայացրել է անաշխատունակության թերթիկը, այդ օրերի համար գործատուն իրավունք չունի նրան տաբելում ներկա դնի և վարձատրի: Վարձատրությունը կարող է վճարել պարգևատրման կարգով (հրամանի միջոցով):