Վիկտորյա.
Հարգելի գործընկերներ,
Ճիշտ կլինի արդյոք, եթե ընդունեմ ներքին իրավական ակտ 2009-2010 տարվա կուտակված արձակուրդը 2010-2011 տարի տեղափոխելու մասին, և այդ իրավ. ակտը ստորագրեն բոլոր աշխատողները, յուրաքանչյուր աշխատողի համար առանձին հրաման տալու փոխարեն:
Հարգելի Վիկտորյա, Աշխատանքային օրենսգրքի 167 հոդվածում գրված է, որ Ամենամյա արձակուրդի տեղափոխումը թույլատրվում է միայն աշխատողի միջնորդությամբ կամ համաձայնությամբ: Իմ կարծիքով ավելի ճիշտ կլինի, կամ նա դիմում ներկայացնի տնօրենին, կամ կազմակերպության այլ լիազոր մարմնին, արձակուրդի տեղափոխման համար, կամ գործատուն պետք է ծանուցի աշխատողին, որ ցանկանում է տեղափոխել արձակուրդը, նշեխով ծանուցագրում պատճառները: Այնուհետև դիմումի կամ ծանուցագրի հիման վրա պետք է կազմվի անհատական իրավական ակտ, արձակուրդի տողափոխման մասին:
Հարգելի Վիկտորյա, կարծում եմ ճիշտ կլինի կազմել համաձայնագրեր, ու չմոռանաք 18 ամիսը չլրանալու մասին: