astxik.
Հարգելի հաշվապահներ,
ներմուծված ապրանքների գնագոյացումը ինչպե՞ս է կատարվում, մասնավորապես ո՞ր օրվա փոխարժեքն է գնագոյացման համար վերցվում:
Կայք հաշվապահների համար և ոչ միայն…
astxik.
Հարգելի հաշվապահներ,
ներմուծված ապրանքների գնագոյացումը ինչպե՞ս է կատարվում, մասնավորապես ո՞ր օրվա փոխարժեքն է գնագոյացման համար վերցվում:
Բաժանորդագրվել
Կայքի ամենահետաքրքիր նյութերը կուղարկվեն Ձեր էլ. փոստին
© 2020 Accountant.am
Հարգելի Աստղիկ, ներմուծված ապրանքների ինքնարժեքը գոյանում է մինչև ձեր պահեստ հասնել կատարված բոլոր ծախսումներն իրար գումարելով: Եթե ձեր կազմակերպությունն աշխատում է առանց ավելացված արժեքի հարկի, ապա մաքսային մարմիններում վճարված ԱԱՀ-ն նույնպես գումարվում է այդ ծախսումներին: Ինչ վերաբերվում է կուրսին, ապա եթե ունեք պայմանագիր, վերցնում եք պայմանագրով սահմանված՝ սեփականության իրավունքի անցման օրվա կուրսը, իսկ եթե պայմանագիր չունեք, որով կֆիքսվի սեփականության իրավունքի անցման պահը, ապա հիմք եք ընդունում հաշիվ ապրանքագրի օրվա կուրսը:
Շնորհակալություն արձագանքի համար: Աշխատում ենք ԱԱՀ-ի դաշտում: Իսկ մաքսային արժե՞քը: Չէ՞ որ գնագոյացման ժամանակ այն նույնպես պետք է մասնակցի, այսինքն եթե ինվոյսում ապրանքի արժեքը մաքսային արժեքից փոքր է, այդ դեպքում ո՞րն ենք վերցնում:
Այդ դեպքում որպես ինքնարժեք դիտում եք ինվոյսի գինը գումարած բերելու ծախսերը, եթե կան, իսկ վաճառելուց ուշադիր եղեք, որ մաքսային գնից ցածր չեք կարող վաճառել: