Կարինե.
Բարև Ձեզ, հարգելի կոլեգաներ։
ՀՀ ռեզիդենտ ՍՊԸ-ն ապրանքներ է գնել 3-րդ երկրից և միանգամից ուղարկել ՌԴ՝ վաճառելով ռուսական ընկերությանը: Ապրանքը Հայաստան մուտք չի գործել: Խնդրում եմ հուշել՝ ի՞նչ հարկային պարտավորություններ է ունենալու ՀՀ ընկերությունը, արդյո՞ք ներմուծում և արտահանում է համարվելու:
Ներմուծում և արտահանում չի համարվի, քանի որ ՀՀ մաքսային սահմանը չի հատել, սակայն որպես առևտրային գործունեություն հարկային պարտավորություններ ունի ՀՀ ընկերությունը, այդ հաշվարկները պետք է կատարեք հիմք վերցնելով գործարքի փաստաթղթերը։