Ներմուծում Չինաստանից

Արեգա.

Բարև Ձեզ, հարգելի հաշվապահներ: Ունեմ հարց՝ Չինաստանից ներկրված հիմնական միջոցի վերաբերյալ: Ապրանքի արժեքը ըստ ինվոյսի 2 500 USD, սակայն տարանցիկ հայտարարագրում ապրանքի մաքսային արժեքը 3 400 USD: Հարց 1. ԱԱՀ-ի միասնական հաշվարկի 17-րդ տողում՝ ՀՀ տարածք ներմուծված ապրանքներ, ո՞ր արժեքն է գրվում: 2. Տեղափոխման ծախսերը ներառվու՞մ է ապրանքի արժեքի մեջ և արտացոլվում նույն 17-րդ տողում:

Կիսվել՝

Facebook մեկնաբանություններ

Հետևել այս նյութին
Ստանալ նամակ
guest
2 Մեկնաբանություն
Հները
Նորերը Most Voted
Inline Feedbacks
Դիտել բոլոր մեկնաբանությունները
Ալլա

17-րդ տողում նշում եք մաքսային արժեքը դրամով արտահայտված: Տեղափոխման ծախսերը ներառվում է ապրանքի արժեքի մեջ, բայց արտացոլվում է 18-րդ տողում:

Tigran

«Բաց թողնում՝ ներքին սպառման համար» մաքսային ընթացակարգով ՀՀ ապրանքի ներմուծման դեպքում, եթե Օրենսգրքի 62-րդ հոդվածով այլ բան սահմանված չէ, ապա ԱԱՀ-ով հարկման բազա է համարվում ԵՏՄ միասնական մաքսային օրենսդրությամբ սահմանված կարգով որոշվող մաքսային արժեքի, մաքսատուրքի, իսկ Օրենսգրքի 5-րդ բաժնի համաձայն՝ ակցիզային հարկով հարկման ենթակա ապրանքի ներմուծման դեպքում՝ նաև Օրենսգրքով սահմանված կարգով հաշվարկված ակցիզային հարկի հանրագումարը: Ձեր դեպքում կարող է ԱԱՀ-ն 0 է,նաև հաշվի առեք որ մաքսային արժեքը ներառում է`
1) արտահանման երկրում ապրանքներ ձեռք բերելու գինը.
2) մինչև Հայաստանի Հանրապետության սահմանը ապրանքների տեղափոխման համար կատարված փոխադրման, բեռնման, բեռնաթափման, փոխաբեռնման, ապահովագրման և համանման այլ ծախսեր.
3) մինչև Հայաստանի Հանրապետության սահմանը ապրանքների տեղափոխման համար կատարված կոմիսիոն և միջնորդային (բրոքերային) ծախսերը, բացառությամբ ապրանքներ ձեռք բերելու համար կատարված կոմիսիոն և միջնորդային (բրոքերային) ծախսերի.:
Հետևաբար տեղափոխման ծախսերը ներառվում են ապրանքի արժեքի մեջ և արտացոլվում 17-րդ տողում: