Ներմուծման ձևակերպումներ

Կարինե․

ՍՊԸ-ն ՌԴ-ից սարքավորումներ գնելու նպատակով 26.09.2022թ. ՌԴ մատակարարի ներկայացրած հաշիվ-ապրանքագրի համաձայն նրան է վճարել 1.462.000 ռուբլի: 13.10.2022թ. ներմուծվել են սարքավորումները, և ՍՊԸ-ի կողմից ներկայացվել է ներմուծման հարկային հայտարարագիր 9.298.320 դրամ հարկման բազայով , ԱԱՀ-ն՝ 1.859.664 դրամ: 25.20.2022թ. վճարվել է ԱԱՀ-ն: Սարքավորումները տեղափոխելու համար բեռնափոխադրողին 25.10.2022թ. վճարվել է 690.200 դրամ: 12.12.2022թ. ՊԵԿ-ի կողմից վերադարձվել է միասնական հաշվում եղած գերավճարի գումարը՝ 1.844.900 դրամ: Խնդրում եմ օգնել հաշվապահական ձևակերպումների հարցում: Կանխավ՝ շնորհակալություն:

Կիսվել՝

Facebook մեկնաբանություններ

Հետևել այս նյութին
Ստանալ նամակ
guest
2 Մեկնաբանություն
Հները
Նորերը Most Voted
Inline Feedbacks
Դիտել բոլոր մեկնաբանությունները
Tigran

Արտարժույթով գործարքների հաշվառման կանոնները նայեք ՀՕ հ. 16-ում, իսկ ԱԱՀ-ն երբ եք վճարել,սխալ է 25.20.2022թ. վճարվել է ԱԱՀ-ն: ակտիվի սկզբնական արժեքը ինչ է ներառում նայեք և ՀՕ-ում և հաշվապահական ստանդարտներում,

Կարինե

ԱԱՀ-ն վճարվել է նոյեմբեր ամսին (ամիսը սխալմամբ է գրվել 20): Եթե հնարավոր է խնդրում եմ օգնել հաշվապահական ձևակերպումների հարցում: