Գրիգոր․
Բարև Ձեզ։ մի քանի հարց ունեմ. 1) երկքաղաքացիություն ունեցող անձը (ՌԴ և ՀՀ), որը ՌԴ-ում ունի ԱՁ, կարո՞ղ ՀՀ-ում է բացել ԱՁ: 2) ԵՏՄ-ից ներմուծման դեպքում մաքսային վիճակագրական հաշվեվությունը ներկայացնելու համար որտեղի՞ց ստանանք ծածկանուն և գաղտնաբառ և էլեկտրոնային եղանակով հնարավո՞ր է դա: 3) Ներմուծման դեպքում բացի հայտարարագիր, հայտարարություն և մաքսային վիճ. հաշվետվություն, շրջ. հարկի կամ ԱԱՀ-ի, ուրիշ ի՞նչ հաշվետվություններ պետք է հանձնենք: Խնդրում եմ վիճ. վարչության հաշվետվության մասին մանրամասն գրել (խոսքս լրացման կարգի մասին չէ, այլ թե ինչպե՞ս գրանցվել, ուղարկել): 4) Կարո՞ղ ենք արդյոք արտադրանքը վաճառել միայն հաշիվ դուրս գրելով, այդ թվում ֆիզիկական անձանց և մինչև 300 000 դրամի իրացման դեպքում վճարումը ընդունել դրամարկղով (դրամարկղի մուտքի օրդերով)։ Շնորհակալություն:
1) երկքաղաքացիություն ունեցող անձը (ՌԴ և ՀՀ), որը ՌԴ-ում ունի ԱՁ, կարո՞ղ ՀՀ-ում է բացել ԱՁ: կարծում եմ ոչ մի խնդիր,սակայն ՌԴ հարկայինում կրկնակի հարկման տակ կարող է ընկնել,
2) ԵՏՄ-ից ներմուծման դեպքում մաքսային վիճակագրական հաշվեվությունը ներկայացնելու համար որտեղի՞ց ստանանք ծածկանուն և գաղտնաբառ և էլեկտրոնային եղանակով հնարավո՞ր է դա: ծածկանուն և գաղտնաբառ ստանում եք ՊԵԿ-ից, եթե արդեն գրանցված հարկատու եք, և այն էլեկտրոնային եղանակով է:
3) Ներմուծման դեպքում բացի հայտարարագիր, հայտարարություն և մաքսային վիճ. հաշվետվություն, շրջ. հարկի կամ ԱԱՀ-ի, ուրիշ ի՞նչ հաշվետվություններ պետք է հանձնենք: կախված է ապրանքից,կարող է ենթաակցիզային կամ դրոշմապիտակավորման ենթակա ապրանք եք բերում:
Խնդրում եմ վիճ. վարչության հաշվետվության մասին մանրամասն գրել (խոսքս լրացման կարգի մասին չէ, այլ թե ինչպե՞ս գրանցվել, ուղարկել): Վիճ.կոմիտեի հաշվետվությունը կարող եք ներկայացնել նաև մեյլով էլ.ստորագրությամբ,սակայն դրա մասին վիճ.կոմիտեն տեղեկացնում է,
4) Կարո՞ղ ենք արդյոք արտադրանքը վաճառել միայն հաշիվ դուրս գրելով, այդ թվում ֆիզիկական անձանց և մինչև 300 000 դրամի իրացման դեպքում վճարումը ընդունել դրամարկղով (դրամարկղի մուտքի օրդերով)։ Մինչև հուլիսի 1-ը այո կարող եք,հուլիսի 1-ից կանխիկ վճարման սահմանափակումները փոխվելու են:
Եթե զանգեք թեժ գիծ , ձեզ կօգնեն մաքսային վիճ. հաշվետվության հարցերի գծով, ժամանակին դա չուներ էլեկտրոնային գրանցման հնարավորություն, միգուցե հիմա կա։