Կարինե․
Բարև ձեզ։ ԵԱՏՄ երկրից ներմուծված ապրանքի 20% ԱԱՀ ո՞ր հաշվեհամարին պետք է վճարել։ Ռուսաստանից է ներմուծումը։
Կայք հաշվապահների համար և ոչ միայն…
Կարինե․
Բարև ձեզ։ ԵԱՏՄ երկրից ներմուծված ապրանքի 20% ԱԱՀ ո՞ր հաշվեհամարին պետք է վճարել։ Ռուսաստանից է ներմուծումը։
Բաժանորդագրվել
Կայքի ամենահետաքրքիր նյութերը կուղարկվեն Ձեր էլ. փոստին
© 2020 Accountant.am
միասնական հաշվին,վճարման նպատակում նշեք ինչի համար է վճարումը ու հվհհ,
իսկ որ 5 օր անցելա տուգանք կլինի
ոչ,վճարեք որ մաքսայինը բաց թողում կատարի,
Բարև բոլորին։ Ես Ֆիզ. անձ եմ, և առաջին անգամ եմ առնչվում հարկայինի հետ։ Կարգո-ի
բեռը մաքսազերծելու համար ինձնից ինքնուրույն հարկ վճարողի կոդ են ուզել, որը չունեմ, ինչպես նաև ներմուծման հայտարարագիր։ Կօգնե՞ք հասկանամ, ինչպես դա պետք է արվի։ Շնորհակալություն։
եթե ոչ ԵՏՄ երկրից է ներմուծումը դիմեք մաքսային բրոքերի,
Շնորհակալություն պատասխանի համար։ Ռուսաստանից է, ԱԱՀ-ի մասին է խոսքը երևի, սխալ էի գրել(մաքսազերծելը)։
ԻՐԱԶԵԿՈՒՄ
ՎԱՐՉԱԿԱՆ ՎԱՐՈՒՅԹՆԵՐԻ ՀԱՐՈՒՑՄԱՆ ԵՎ ԸՆԴՈՒՆՎԱԾ ՎԱՐՉԱԿԱՆ ԱԿՏԵՐԻ ՄԱՍԻՆ ՖԻԶԻԿԱԿԱՆ ԱՆՁԱՆՑ ԾԱՆՈՒՑՈՒՄՆԵՐԻ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ
ՀՀ պետական եկամուտների կոմիտեն տեղեկացնում է, որ 2022 թվականի հոկտեմբերի 1-ից ուժի մեջ մտած ՀՀ հարկային օրենսգրքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին ՀՕ-55-Ն ՀՀ օրենքի համաձայն, ՀՀ հարկային օրենսգրքի 398-րդ հոդվածի 5․1-ին մասը փոփոխվել է։
Կոմիտեն, հաշվի առնելով Հարկային օրենսգրքի նշված փոփոխությունը, հայտնում է՝ այն ֆիզիկական անձինք, ովքեր չունեն Հարկային մարմնի հաշվետվությունների ներկայացման էլեկտրոնային կառավարման համակարգի անձնական էջ, նրանց ծանուցումներն իրականացվելու են Վարչարարության հիմունքների և վարչական վարույթի մասին ՀՀ օրենքով սահմանված կարգով, ըստ որի․
Միաժամանակ, ՊԵԿ-ը հիշեցնում է, որ Հարկային օրենսգրքի վերոնշյալ փոփոխության համաձայն, հարկ վճարողները չվճարված հարկային պարտավորությունների գանձման և գույքի արգելանքի վարչական վարույթների շրջանակում պարտադիր ծանուցման ենթակա փաստաթղթերին (արձանագրություններ, արգելանքի հանձնարարագրեր, որոշումներ, ծանուցագրեր) համարվում են պատշաճ ծանուցված՝ Հարկային մարմնի հաշվետվությունների ներկայացման էլեկտրոնային կառավարման համակարգի հարկ վճարողի անձնական էջում տեղադրելու օրվանից։ Նշված փաստաթղթերն ուժի մեջ են մտնում դրանց պատշաճ ծանուցվելու հաջորդ օրվանից:
Պետական եկամուտների կոմիտեն հորդորում է․
Ֆիզիկական անձանց՝ առավել հաճախ մուտք գործել ՀՀ հրապարակային ծանուցումների պաշտոնական http://www.azdarar.am կայք և ՊԵԿ պաշտոնական կայքի Անհատական իրավական ակտեր էջ՝ Կոմիտեի կողմից իրականացված վարչարարության շրջանակում, օրենքով սահմանված կարգով և ժամկետներում վարչական վարույթում լսված լինելու իրավունքն իրացնելու և վարչական մարմնի կողմից ընդունված վարչական ակտերին (որոշումներին) իրազեկվելու նպատակով։
Հարկ վճարողներին՝ առավել հաճախ մուտք գործել Հաշվետվությունների ներկայացման էլեկտրոնային կառավարման համակարգի անձնական էջ և ծանոթանալ ստացված փաստաթղթերին` օրենքով սահմանված կարգով և ժամկետներում տեղեկանալու և հարուցված վարչական վարույթում լսված լինելու իրավունքն իրացնելու, ինչպես նաև գրավոր բացատրություններ և առարկություններ ներկայացնելու նպատակով:
https://www.petekamutner.am/mdNews.aspx?sid=ts&nid=9562
Վճարումը պետք է կատարել միասնական հաշվին։ Վճարումը ուշացնելու դեպքում ՊԵԿ-ը կարող է մերժել ԵՏՄ դարանում Ձեր ներկայացված փաստաթղթերը։ Վճարումը անհրաժեշտ է կատարել մինչև ներմուծման հաջորդող ամսվա 20-ը, սակայն ուշադիր եղեք, որ ներկայացված փաստաթղթերից ուշ չլինի։