Անուշ.
Խնդրում եմ, բացատրելով գրեք: Ամսական աշխատավարձը կազմում է 600 000 դրամ: Կազմակերպությունը աշխատում է 5-օրյա աշխատանքային գրաֆիկով: Տվյալ ամսվա աշխատանքային օրերի թիվը կազմում է 20 օր: Ներկայացվել է 5-օրյա անաշխատունակության թերթիկ աշխատանքային օրերի համար: Պահանջվում է հաշվարկել ամսական համախառն եկամուտը, աշխատողի եկամտահարկը, սոց. վճարները:
Համաձայն «Ժամանակավոր անաշխատունակության մասին» ՀՀ օրենքի 22-րդ հոդվածի 2-րդ կետի՝ միջին ամսական աշխատավարձը հաշվարկվում է նախորդ 12 ամիսների աշխատավարձների կամ դրանց հավասարեցված գումարների հանրագումարը բաժանելով 12-ի: Այսինքն՝ եթե Ձեզ մոտ ամսական աշխատավարձը 600 000 դրամ է բոլոր 12 ամիսների համար, ուրեմն աշխատակցի միջին ամսական աշխատավարձը կկազմի 600 000 դրամ: Քանի որ Ձեզ մոտ աշխատանքային գրաֆիկը 5-օրյա է, ուրեմն ստացված միջին ամսական աշխատավարձը բաժանում ենք 21-ի, այսինքն՝ 600000/21=28571 դրամ: Անաշխատունակության նպաստը հաշվարկելու համար 28571*4=114284 դրամ. բազմապատկում ենք 4-ով, քանի որ առաջին օրվա համար վճարում չի կատարվում: Գտանք, որ անաշխատունակության նպաստը կազմում է 114 284 դրամ: Այժմ հաշվարկենք տվյալ ամսվա աշխատավարձը: Եթե տվյալ ամսվա աշխատանքային օրերի քանակը կազմում է 20 օր, ապա տվյալ ամսվա 1 օրվա աշխատավարձը կկազմի 600000/20=30000 դրամ, քանի որ աշխատողը բացակայել է 5 օր, ուրեմն նա աշխատանքի է եկել 15 օր, ուրեմն տվյալ ամսվա համար վճարվելիք աշխատավարձը կկազմի 15*30000=450000 դրամ:
Տվյալ ամսում այդ աշխատողի ստացվելիք եկամուտը կազմում է 450 000 (ԱՎՈՒՄ) + 114 284 (նպաստ) = 564 284 դրամ:
Հաշվենք աշխատողին առձեռն վճարվելիք գումարը և պահվող հարկերը ու սոց. վճարները:
Սոց. 3 տոկոսը հաշվարկվում է միայն 450 000 դրամից՝ 450000*3%=13500 դրամ: Եկամտահարկը հաշվարկելու համար (450000+114284)-(135000+32500)=518284՝ հարկվող եկամուտ:
Եկամտահարկի հաշվարկ՝ (8000+(518284-80000)*20%)=95657 դրամ:
450 000 դրամի համար եկամտահարկը կհաշվարկվի՝ (8000+(450000-80000)*20%)=82000 դրամ:
Այսինքն՝ 96 657 դրամ եկամտահարկից՝ 82 000 դրամ աշխատավարձի համար է, իսկ 96567-82000=14567 դրամը նպաստի համար է:
Սոց. գործատուն հաշվարկվում է միայն 450 000 դրամից՝ (19000+(450000-100000)*5%)=36500 դրամ:
Առաջացող հարկերը՝
Եկամտահարկ՝ 96 657 դրամ
Սոց. 3 տոկոս՝ 13 500 դրամ
Սոց. գործատու՝ 36 500 դրամ
Առձեռն վճարվելիք գումար՝ 564284-96657-13500-36500=417627 դրամ
artashesyana շնիկ mail.ru
Առձեռն վճարելիս գործատուի սոց.-ը չի հանվում՝ 564284-96657-13500=454127 դրամ: