Ներկայացվել է ԱԱՀ հաշվետվություն

Կիմա․

2022 թվականին շրջանառության հարկ վճարող համարվելու վերաբերյալ հայտարարություն է ներկայացվել, հիմա տեսնում եմ, որ հաշվապահը ԱԱՀ-ի հաշվետվություն է ներկայացրել, խնդրում եմ կասե՞ք՝ դա արդյոք ինչի հետևանքով կարող է լինել, հնարավո՞ր է արդյոք փոխել դա։

Կիսվել՝

Facebook մեկնաբանություններ

Հետևել այս նյութին
Ստանալ նամակ
guest
9 Մեկնաբանություն
Հները
Նորերը Most Voted
Inline Feedbacks
Դիտել բոլոր մեկնաբանությունները
Gevorg Grigoryan

Հարգելի Կիմա, հստակեցրեք դա ուղարկողի հետ: Միգուցե սխալմամբ է ուղարկել, եթե այո, ապա կարող եք ՊԵԿ դիմում գրել, որ դուք գտնվում եք շրջ. հարկի դաշտում և այդ հաշվետվությունը սխալմամբ է ուղարկվել: 

Կիմա

Շնորհակալ եմ պատասխանելու համար, կարծում եմ պետք է շրջ հարկի հայտարարություն ներկայացվեր այս տարի էլ, որը չի կատարվել։ Հաշվապահը մոռացել է։

Զոյա

Հարգելի Կիմա, իսկ 2023 թ.-ի համար շրջանառության հարկ վճարող համարվելու վերաբերյալ հայտարարություն ներկայացրե՞լ եք։ Չներկայացնելու դեպքում ավտոմատ անցնում եք ԱԱՀ-ի դաշտ:

Կիմա

Շնորհակալ եմ պատասխանելու համար, նախորդ տարի ներկայացրել ենք , նորից այս տարի հարկավո՞ր է ներկայացնել։

Կիմա

Հարգելի Զոյա, այստեղ էլ գրեմ հարցս,  խնդրում եմ կասեք, ի՞նչ հարկեր պետք է վճարվի ԱԱՀ֊ի դեպքում, ու ի՞նչ հաշվետվություններ պետք է ներկայացվի, շնորհակալ կլինեմ, եթե օգնեք այս հարցով։

Tigran

եթե մինչև փետրվարի 20-ը ներկայացրել է շրջհարկի հայտարարություն,ապա ԱԱՀ հաշվարկ ներկայացնելու դեպքում սխալ է կատարվել ու դրա պատճառով այդ հաշվարկի ԱԱՀ-ն պետք է վճարեք, պարզեք մի հատ հաշվարկը ներկայացնողի հետ, նորից գրեք որ հասկանանք մեր գրածներով օգտակար եղանք թե ոչ,

Կիմա

Շնորհակալ եմ պատասխանելու համար, շրջ հարկի հայտարարություն չի ներկայացվել, դրա համար ավտոմատ ընկել ենք ԱԱՀ, ճի՞շտ եմ չէ։ Իսկ դա փոխել այլևս հնարավո՞ր չէ։

Կիմա

Տիգրան ջան, խնդրում եմ կասեք, ի՞նչ հարկեր պետք է վճարվի ԱԱՀ֊ի դեպքում, ու ի՞նչ հաշվետվություններ պետք է ներկայացվի, շնորհակալ կլինեմ, եթե օգնեք այս հարցով։

Tigran

Զանգեք՝ 099455932