Angela.
Կազմակերպությունը, որը արտոնագրային վճար վճարող է 01.08.2014թ.-ից, ելակետային տվյալ է ներկայացրել 3 աշխատատեղ: Սեպտեմբերին ելակետային տվյալը իրավունք ունի նվազեցնելու 3-ից 2 աշխատատեղ: Արտոնագրային վճարի մասին ՀՀ օրենքի 8 հավելված 8 կետով ասվում է. “Որևէ ժամանակահատվածի համար տվյալ գործունեության իրականացման վայրի մասով ելակետային տվյալը չի կարող նվազեցվել”: Այսինքն, արդեն ներկայացված տվյալներին է վերաբերում այս կետը, թե՞ ընդհանրապես սկզբի ներկայացված տվյալը նվազեցման ենթակա չէ:
Նախապես շնորհակալություն:
Ողջույն: Անժելա, հայտարարությունով որքան ժամանակահատված ներկայացված է, դրա մասին է խոսքը, որ այդ ընթացքում չեք կարող նվազեցնել, եթե օգոստոս ամսվա համար ներկայացրել եք 3 աշխատատեղ, ապա սեպտեմբերի համար կարող եք ներկայացնել 2 աշխատատեղ, իսկ եթե ներկայացրել եք միանգամից 3 ամսվա համար, այդ դեպքում 3 ամսից հետո նոր հայտարարություն տալուց միայն կարող եք նվազեցնել: