Anna.
Բարև ձեզ: Խնդրում եմ, դա շատ շտապ է: Նախորդ տարվա նկատմամբ ընթացիկ տարվա հարկվող շահույթը պակաս նախատեսելու դեպքում հարկատուն եռամսյակային կանխավճարի մեծությունը որոշում է ինքնուրույն` այսինքն ես դա ինչպե՞ս հաշվարկեմ: Նաև շահութահարկի հաշվարկում 1500 տողում հաջորդ տարվա կանխավճարների եռամսյակային գումարը ես ի՞նչ գումար պետք է նշեմ, եթե 2011թ. շահութահարկի գումարը կազմել է 2.500.000 դրամ: Այդ դեպքում ի՞նչ կարգի հայտարարություն են տալիս: Շնորհակալություն:
Հարգելի Աննա, շահութահարկի հաշվարկում 1500 տողում հաջորդ տարվա կանխավճարների եռամսյակային գումարը պետք է գրեք 468750 դր, 1-ին եռամսյակի ակնկալվող շահութահարկի գումարը դրանից պակաս չի կարող լինել: 2,3,4 եռամսյակների համար կարող եք գրել ցանկացած թիվ, կարևորը որ տարին փակելուց ձեր ակնկալվածը իրականից շատ չշեղվի, առաջ 75 տոկոս, հիմա կարծեմ 80-ին մոտ: