Նելլի.
Բարև Ձեզ
Ես մասնագիտությամբ հաշվապահ չեմ, բայց գործի բերումով առնչվում եմ տարբեր փաստաթղթերի հետ:Ինձ հարկավոր է միջնորդային ծառայության մատուցման պայմանագրի ձև: Շնորհակալ կլինեմ, եթե կարողանաք ինձ օգնել:
Կայք հաշվապահների համար և ոչ միայն…
Նելլի.
Բարև Ձեզ
Ես մասնագիտությամբ հաշվապահ չեմ, բայց գործի բերումով առնչվում եմ տարբեր փաստաթղթերի հետ:Ինձ հարկավոր է միջնորդային ծառայության մատուցման պայմանագրի ձև: Շնորհակալ կլինեմ, եթե կարողանաք ինձ օգնել:
Բաժանորդագրվել
Կայքի ամենահետաքրքիր նյութերը կուղարկվեն Ձեր էլ. փոստին
© 2020 Accountant.am
Բարև Ձեզ Նելլի,եթե դուք կոմիսիայի պայմանագրի հետ եք,ապա կարող եմ ուղարկել,գրեք Ձեր mailը և ես կուղարկեմ այն,իսկ եթե ոչ` ապա հստակ գրեք պայամանգրի ձևը և ես կփորձեմ օգնել Ձեզ
Բարև Ձեզ Աննա
Շնորհակալ եմ պատասխանի համար: Ես էլ եմ կարծում, որ խոսքը կոմիսիայի պայմանագրի մասին է: Բայցևայնպես մի փոքր ներկայացնեմ գործի էությունը, որպեսզի ավելի վստահ լինեմ: Մենք ներկայացնում ենք առաջարկությունների փաթեթ, որոնցից մի քանիսի իրականացումը կատարում է երրորդ կողմի կազմակերպություն: Հենց վերջինս էլ պայմանագիր է կնքում և կատարում պատվերը առաջարկ ընդունած ընկերության համար: Մենք այդտեղ հանդես ենք գալիս որպես գործակալ կամ միջնորդ և ըստ այդմ ստանում գործարքի գումարի որոշ տոկոս:Դրա համար էլ ինձ հարկավոր է նման միջնորդային ծառայության պյմանգրի ձև:
Կանխավ շնորհակալ եմ
Նելլի
Նելլի ջան,գրի mail-դ,ուղարկեմ պայմանագրի նմուշը
Բարև Ձեզ: Աննա ջան, եթե հնարավոր է, ինձ էլ ուղարկեք միջնորդական ծառայությունների մատուցման մասին պայմանագրի ձևը: Կանխավ շնորհակալություն:
Խնդրում եմ հուշեք, ինչ փաստաթղթի հիման վրա և ինչպես կատարել միջնորդական ծառայության հաշվապահական ձևակերպումը:
Կանխավ շնորհակալություն
Բարև Ձեզ,
Անկեղծ ասած ինքս էլ փնտրում եմ միջնորդական ծառությունների մատուցման պայանագրի ձև և անչափ շնորհակալ կլինեի, եթե կարողանայիք ինձ ևս ուղարկել պայամանագրի ձևը:
Կանխավ շնորհակալություն:
Բարև ձեզ, ինձ հարկավոր է ծանոթանալ կոմիսիայի պայմանագրին, ինչ բովանդակութուն ունի, խնդրում եմ, եթե կարող եք ինձ ուղարկեք ԿՈՄԻՍԻԱՅԻ ՊԱՅՄԱՆԱԳՐԻ օրինակ, նաև կոմիսիայի ապրանքագրի օրինակ, եթե կարող եք:
Կանխավ շնորհակալ եմ:
Հարգանքներով` ԱՆԻ:
Բարև ձեզ: Իսկ միջնորդային պայմանագիրը թույլ կտա՞, որպեսզի հարկային դաշտում միջնորդը գանձվի միայն կոմիսիայի 5 %-ը: Նախապես շնորհակալություն պատասխանի համար:
Բարև Ձեզ,
Անկեղծ ասած ինքս էլ փնտրում եմ միջնորդական ծառությունների մատուցման պայանագրի ձև և անչափ շնորհակալ կլինեի, եթե կարողանայիք ինձ ևս ուղարկել պայամանագրի ձևը:
Կանխավ շնորհակալություն:
պետք է գրեք ինչի մասին եք ուզում, տարբեր միջնորդական գործարքներ կան