Միջնորդային բեռնափոխադրումների գործունեությամբ զբաղվող կազմակերպությունը կարո՞ղ է համարվել միկրոձեռնարկատիրության սուբյեկտ

Արմինե․

Բարև ձեզ: ՍՊԸ-ն զբաղվում է միջնորդային գործունեությամբ (միջնորդություն բեռնափոխադրումներից), նրա եկամուտը միջնորդավճարն է: Նախորդ տարում չի գերազանցել 24 մլն դրամ շրջանառությունը, կարո՞ղ է արդյոք համարվել միկրոձեռնարկատիրության սուբյեկտ: Եվ տնտեսական գործունեության ի՞նչ դասակարգիչ պետք է ունենա:

Կիսվել՝

Facebook մեկնաբանություններ

Հետևել այս նյութին
Ստանալ նամակ
guest
8 Մեկնաբանություն
Հները
Նորերը Most Voted
Inline Feedbacks
Դիտել բոլոր մեկնաբանությունները
Տիգրան

Ոչ, չի կարող միջնորդային գործունեությամբ (միջնորդություն բեռնափոխադրումներից) զբաղվող ընկերությունը համարվել միկրոձեռնարկատիրության սուբյեկտ, քանի որ իրականացնում եք 52.29.9 Այլ օժանդակ տրանսպորտային գործունեություն: Ապրանքների մատակարարման՝ կոմիսիայի, կամ ապրանքների մատակարարման՝ գործակալի անունից հանդես գալու պայման նախատեսող գործակալության պայմանագրի կողմ հանդիսացող կազմակերպություն եք, ինչպես նաև կատարում եք խորհրդատվական աշխատանքներ փոխադրումների կազմակերպման հարցերով: Նշված սահմանափակումները նախատեսված են հարկային օրենսգրքի համապատասխան հոդվածով:

Անի

Բարև Ձեզ: Կներեք Տիգրան, նույնը վերաբերում է նաև Յանդեքս տաքսիի միջնորդ կազմակերպությանը, չէ՞: Այսինքն՝ չի կարող աշխատել միկրոյով:

Տիգրան

Այո, Անի, ճիշտ եք հասկացել, համանման ձևով՝ գործակալության կամ կոմիսիայի բնութագրմանն է համապատասխանում Ձեր նշածը:

Անի

Շնորհակալ եմ, Տիգրան ջան: Կներեք, իսկ Դուք ծանոթ եք Յանդեքս տաքսիի հաշվապահությանը, այսինքն՝ այն, որ նրանք առանց պայմանագրի են աշխատում և ոչ մի փաստաթուղթ չեն տրամադրում: Մենք գումարը փոխանցում ենք, բայց ես չեմ գտնում ելք, թե ինչ փաստաթուղթ կցեմ որպես փոխանցման հիմք: Դուք հանդիպե՞լ եք նման դեպքի:

Տիգրան

Անի, ծանոթ չեմ Յանդեքս տաքսիի հաշվապահությանը, լսել եմ նման դեպքի մասին, սակայն փաստաթուղթ տրամադրելը սահմանված է Հարկային օրենսգրքով՝ 55, 56 հոդվածներով: Ստիպված եմ ասել, որ պետք է դիմեք դրա համար ՊԵԿ, որ իրենցից պահանջեն ապահովելու օրենսդրության պահանջները, դրա համար իրենց վրա ստուգում կբացեն: Առիթից օգտվում են, որ իրենց գործունեությունը դեռ լիցենզավորման ենթակա չէ, ի տարբերություն տաքսի ծառայություն իրականում մատուցողների:

Անի

Շատ շնորհակալ եմ պատասխանների համար, Տիգրան ջան:

Արմինե

Բարև Ձեզ, Տիգրան ջան: Եթե ժամանակ ունենաք, խնդրում եմ պատասխանել իմ հարցին: Կանխավ շնորհակալություն:
Մարզում գրանցված ԱՁ ունեմ, որը կատարում է 49.41.4 ավտոմոբիլային տրանսպորտի միջպետական բեռնափոխադրումներ: Կարո՞ղ եմ հայտ ներկայացնել միկրոձեռնարկատիրության սուբյեկտ համարվելու վերաբերյալ:
Գործունեությունը սկսել եմ 2019թ. հոկտեմբեր ամսից, հանձնել եմ ձև 232՝ շրջանառության հարկի հաշվարկի հաշվետվությունը 0-ական, և ձև 244 հաշվետվությունը, կա՞ արդյոք մինչև ս/թ փետրվարի 20-ը մեկ այլ հաշվետվություն, որը պետք է հանձնեմ:

Ամիկում

49.4 Ավտոճանապարհային բեռնափոխադրումներ և փոխադրման ծառայություններ

Այս խումբը ներառում է ցամաքային բոլոր տրանսպորտային միջոցներով, բացառությամբ երկաթուղային տրանսպորտը, բեռնափոխադրումները և այլ փոխադրման ծառայությունները:

49.41 Ավտոճանապարհային բեռնափոխադրումներ

Այս դասը ներառում է`
– ավտոճանապարհային բեռնափոխադրումներ` անտառանյութի, կենդանիների, սառեցրած, ծանրաքարշ, կիտվածքով բեռների, ներառյալ ցիստեռններով փոխադրումներն, այդ թվում` գյուղացիական տնտեսություններում հավաքված կաթի փոխադրումը, ավտոմոբիլների, աղբի և տարբեր թափոնների (բացառությամբ հավաքման և վերամշակման ծառայությունները)։

Այս ենթադասը ներառում է նաև`
– բեռնատար մեքենաների հանձնումը վարձակալության, վարորդով
– բեռնափոխադրումներ կենդանաքարշ ուժի (կենդանիների կամ մարդու) օգտագործմամբ տրանսպորտային միջոցներով։

Բացառվում է`
– անտառի տարածքով անտառանյութի փոխադրումը, որը անտառամթերման աշխատանքների մաս է կազմում, տես` 02.40
– բեռնակուտակիչների (տերմինալների) գործունեության մաս կազմող բեռների մշակման ծառայությունները, տես` 52.21
– բեռների փոխադրման նպատակով փաթեթավորումը և դարսումը, տես` 52.29
– փոստային և սուրհանդակային գործունեությունը, տես` 53.10, 53.20
– աղբի և տարբեր թափոնների փոխադրումը, եթե այդ ծառայությունը աղբահավաքման և վերամշակման գործունեության մաս է կազմում, տես` 38.11, 38.12։

49.41.1 Ավտոմոբիլային տրանսպորտի ներքաղաքային բեռնափոխադրումներ
49.41.2 Ավտոմոբիլային տրանսպորտի ներմարզային բեռնափոխադրումներ
49.41.3 Ավտոմոբիլային տրանսպորտի միջմարզային բեռնափոխադրումներ
49.41.4 Ավտոմոբիլային տրանսպորտի միջպետական բեռնափոխադրումներ
49.42 Փոխադրման ծառայություններ
49.42.0 Փոխադրման ծառայություններ

Այս ենթադասը ներառում է`
– առևտրային կազմակերպություններին և տնային տնտեսություններին մատուցվող ցամաքային տրանսպորտով փոխադրման ծառայություններ։

Սա դասակարգչի մասով։ Իսկ ինչ վերաբերում է միկրոձեռնարկատիրության համակարգում աշխատելուն, պետք է ավելի հստակեցնեք Ձեր գործունեությունը։ Եթե համատեղ գործունեության պայմանագրի կողմ չեք, կամ նույնիսկ եթե գործակալական պայմանագրի դեպքում հանդես եք գալիս ոչ թե Ձեր, այլ պրինցիպալի անունից, կարող եք։ Մանրամասն քննարկելու համար կարող եք զանգահարել 043003060 հեռախոսահամարով։