Միջին աշխատավարձի հաշվարկ

Նաիրա.

Հարգելի հաշվապահներ, խնդրում եմ պատասխանեք. եթե ՀՀ Աշխատանքային Օրենսգրքի համաձայն վեցօրյա աշխատանքային շաբաթվա դեպքում միջին օրեկան աշխատավարձը հաշվարկվում է միջին ամսական աշխատավարձը բաժանելով 25-ի, ապա ինչպե՞ս վարվել այս դեպքում: Աշխատողը 2012թ. օգոստոս ամսվա մեջ ունի 26 աշխատանքային օր, սակայն նա փաստացի աշխատել է 25 աշխատանքային օր: Նրա ամսական աշխատավարձը 200 000 դրամ է: Ստացվում է, որ նրա միջին օրեկան աշխատավարձը = է 200 000/25=8000 դրամ: Օգոստոս ամսվա աշխատավարձը = կլինի 8000*25=200 000: Այսինքն ստացվում է, որ նա աշխատել է 25, այլ ոչ թե 26 աշխատանքային օր, բայց ստանում է լրիվ ամսվա աշխատավարձ: Խնդրում եմ ասեք` ինչպես վարվել:

Կիսվել՝

Facebook մեկնաբանություններ

Հետևել այս նյութին
Ստանալ նամակ
guest
1 Մեկնաբանություն
Հները
Նորերը Most Voted
Inline Feedbacks
Դիտել բոլոր մեկնաբանությունները
Shushan

Հարգելի Նաիրա, պետք է աշխատավարձը բաժանեք աշխատանքային օրերի թվի վրա, Ձեր դեպքում 26-ի, բազմապատկեք աշխատած օրերի թվով, այսինքն 25-ով: Օգոստոս ամսվա աշխատավարձը կլինի`

200000/26*25=192308