Անի.
Մայրության նպաստի հաշվարկման ժամանակ կիսատ ամիսը ներառվու՞մ է հաշվարկի մեջ:
Կայք հաշվապահների համար և ոչ միայն…
Անի.
Մայրության նպաստի հաշվարկման ժամանակ կիսատ ամիսը ներառվու՞մ է հաշվարկի մեջ:
Բաժանորդագրվել
Կայքի ամենահետաքրքիր նյութերը կուղարկվեն Ձեր էլ. փոստին
© 2020 Accountant.am
Այո, քանի որ օրենքում գրված է հերթական ամիսների, չի գրված լրիվ ամիսների բառերը:
Բարև Ձեզ, Անի։ Մայրության նպաստի հաշվարկման ժամանակ միջին ամսական աշխատավարձը ստանալու համար վերցնում ենք 12 ամսվա ընթացքում ստացած բոլոր տեսակի վճարները` աշխատավարձ, հավելում, հավելավճար, պարգևավճար (1/12 մասով), արձակուրդային վճար, անաշխատունակության նպաստ և այլն, և բաժանում 12-ի։
Այո. Վարձու աշխատողի միջին ամսական աշխատավարձը հաշվարկվում է ժամանակավոր անաշխատունակությունը առաջանալու ամսվան նախորդող տասներկու հերթական օրացուցային ամիսների (այսուհետ` հաշվարկային ժամանակահատված) համար տվյալ գործատուի կողմից վարձու աշխատողին վճարված եկամուտը տասներկուսի բաժանելու միջոցով:
Սույն մասի իմաստով եկամուտ են համարվում սոցիալական վճարների հաշվարկման օբյեկտ համարվող աշխատավարձը և դրան հավասարեցված եկամուտները, ինչպես նաև սույն օրենքով սահմանված նպաստը:
Այո, ներառվում է և հաշվարկն կատարում ենք դրամարկղային մեթոդով: