Միջին ամսական աշխատավարձի հաշվարկ

Հայկո.

Բարև ձեզ:

Մայրության նպաստի հաշվարկի հետ կապված, խնդրում եմ, պատասխանեք հետևյալ հարցին՝
վարձու աշխատողը նախորդ 12 ամիսների ընթացքում նախկին և ներկա գործատուների մոտ ստացել է 11 ամսվա աշխատավարձ (այսինքն` մինչև ներկա գործատուի մոտ ընդունվելը 1 ամիս աշխատանք չի ունեցել): Տվյալ դեպքում միջին ամսական աշխատավարձը հաշվարկելիս 11 ամիսների աշխատավարձը բաժանվում է 12-ի՞, թե՞ 11-ի: Կանխավ շնորհակալություն:

Կիսվել՝

Facebook մեկնաբանություններ

Հետևել այս նյութին
Ստանալ նամակ
guest
1 Մեկնաբանություն
Հները
Նորերը Most Voted
Inline Feedbacks
Դիտել բոլոր մեկնաբանությունները
Աննա

Բարև Ձեզ, հարգելի Հայկո:

Մայրության նպաստը հաշվելիս միջին աշխատավարձը որոշելու համար աշխատակցի 12 ամսվա ընթացքում ստացած եկամուտը, անկախ այդ 12 ամիսների ընթացքում աշխատած ամիսների թվից, միշտ բաժանվում է 12-ի: