Միջազգային կազմակերպություններ

Մարինա.

Բարև ձեզ:

Ո՞վ կարող է ինձ օգնել: Ինձ պետք է հասկանալ՝ ո՞ր օրենսդրության տակ են ընկնում միջազգային կազմակերպության ներկայացուցչությունները, և ո՞րն է նրանց տարբերությունը ՀԿ-ներից։ Կարո՞ղ եք արդյոք ուղարկել լինքը։ Նաև եթե գիտեք, տարեկան պարտադիր աուդիտի տակ ընկնու՞մ են այդ կազմակերպությունները, թե՞ ոչ։

Կանխավ շնորհակալություն:

Կիսվել՝

Facebook մեկնաբանություններ

Հետևել այս նյութին
Ստանալ նամակ
guest
1 Մեկնաբանություն
Հները
Նորերը Most Voted
Inline Feedbacks
Դիտել բոլոր մեկնաբանությունները
Մարիամ

Միջազգային կազմակերպությունների մասին հոդվածներ կարող եք գտնել Հարկային օրենսգրքում:

Իսկ պարտադիր աուդիտի ենթակա են այն կազմակերպությունները (հիմնադրամներ, բանկեր, ապահովագրական ընկերություններ, վարկային կազմակերպություններ), որտեղ կատարվել է արտաքին, այսինքն՝ այլ անձանց կողմից ներդրում, ֆինանսավորում, և այդ անձինք աուդիտի միջոցով կարողանում են իմանալ, թե ինչքանով է ճշգրիտ այդ կազմակերպության կողմից ներկայացված ֆինանսական հաշվետվությունը: Օրինակ՝ հանրային միջոցներ ստացած հասարակական կազմակերպությունները ենթակա են պարտադիր աուդիտի: Եթե ՀԿ-ն հաշվետու տարվա ընթացքում հանրային միջոցներից ֆինանսավորվել է 10 միլիոն և ավելի ՀՀ դրամի չափով, ապա հաշվապահական հաշվառումը կարգավո­րող օրենսդրութ­յան համաձայն պատրաստված նրա տարեկան ֆինանսական հաշ­վետ­վութ­յունները ենթա­կա են պարտադիր աուդիտի: