Նելլի․
Բարև Ձեզ։ ԱՁ-ն միջազգային բեռնափոխադրումներ է իրականացնում դեպի ՌԴ և հակառակ ուղղությամբ, կարո՞ղ է աշխատել ԱԱՀ դաշտում և հարկվել ԱԱՀ-ի զրոյական դրույքաչափով։ Այսինքն՝ այս դեպքում դիմացի կողմին հաշիվներ չի գրվում և ամսվա ընթացքում միայն ԱԱՀ-ի հաշվետվությունն է ուղարկում, որի մեջ ներառում է բեռնափոխադրման արժեքը, այսինքն՝ հարկման բազան զրո տոկոս դրույքաչափով։
Բարև Ձեզ։ Կարծում ենք, որ միջազգային բեռնափոխադրումներ իրականացնելու դեպքում հարկման ընդհանուր դաշտում աշխատելն ավելի նպատակահարմար է։ Միջազգային բեռնափոխադրումների գործունեությունը հարկվում է ԱԱՀ զրոյական դրույքաչափով։ ԱԱՀ զրոյական դրույքաչափով հարկվող, ինչպես նաև ԱԱՀ-ից ազատված գործարքների դեպքում հարկային հաշիվներ դուրս չեն գրվում, սակայն անհրաժեշտ է դուրս գրել հաշիվ վավերագիր։
կարող էք աշխատել ԱԱՀ դաշտում, դրանք ԱԱՀ-ի զրոյական դրույքաչափով են հարկվում։ դիմացի կողմին հաշիվներ ու ինվոյսներ գրվում են,