Մինչև 3 տարեկան երեխայի խնամքի արձակուրդ

Արմինե.

Բարև ձեզ: Աշխատողը մինչև նոյեմբերի 23-ը ներառյալ գտնվում է հղ. և ծննդաբ. արձակուրդում, ցանկանում է գնալ խնամքի արձակուրդ։ 24-ին, թե՞ 23-ին պետք է հայտ ուղարկել պեկ և սկիզբը, եթե 24.11 նշվի, ապա ավարտը երեխայի 2տ լրանալու ամսաթի՞վը (ծնվել է 08.09.2021), թե՞ միանգամից 3-րդ տարին։ Եվ, եթե նշված ժամկետից շուտ ցանկանա վերադառնալ` հնարավո՞ր է խմբագրել։ Կխնդրեմ մանրամասն գրել (առաջին անգամ եմ խնամքի արձակուրդ լրացնելու):

Կիսվել՝

Facebook մեկնաբանություններ

Հետևել այս նյութին
Ստանալ նամակ
guest
5 Մեկնաբանություն
Հները
Նորերը Most Voted
Inline Feedbacks
Դիտել բոլոր մեկնաբանությունները
Ալլա

Խնամքի արձակուրդ ուղարկելու համար հայտը պետք է ուղարկեք 3 օրվա ընթացքում, հայտի մեջ ավարտը երեխայի 2տ լրանալու ամսաթիվն եք նշում,  եթե նշված ժամկետից շուտ ցանկանա վերադառնալ հայտը խմբագրում եք։

Ռուզանննա

Համաձայն ԵԿԱՄՏԱՅԻՆ ՀԱՐԿԻ, ՇԱՀՈՒԹԱՀԱՐԿԻ ԵՎ ՍՈՑԻԱԼԱԿԱՆ ՎՃԱՐԻ ԱՆՁՆԱՎՈՐՎԱԾ ՀԱՇՎԱՌՄԱՆ ՄԱՍԻՆ ՕՐԵՆՔԻ 10-րդ հոդվածի 4-րդ կետի 4. վարձու աշխատողին աշխատանքից ազատելու, մինչև երեք տարեկան երեխայի խնամքի արձակուրդ տրամադրելու, այդ արձակուրդն ավարտվելու դեպքերում գործատուները գրանցման հայտը ներկայացնում են ոչ ուշ, քան հանգամանքն առաջանալու օրվան հաջորդող երրորդ աշխատանքային օրը։ Քանի որ ձեր մոտ հղ. և ծննդաբ. արձակուրդը ավարտվում է նոյեմբերի 23-ին, հայտում պիտի նշեք, որպես խնամքի արձակուրդի սկիզբ նոյեմբերի 24-ը, իսկ ավարտը երեխայի 2տ լրանալու ամսաթիվը, և հայտն ուղարկեք 3 աշխ. օրվա ընթացքում:

Tigran

Սկիզբը նշեք 24.11, ավարտը երեխայի 2տ լրանալու ամսաթիվը,հետագայում եթե կցանկանա երկարաձգել թող երկարաձգի, մեկ է պետական նպաստը վճարվելու է մինչև 08.09.2023թ.:

Արմինե

Շատ շնորհակալ եմ բոլորիդ:

Գոհար

Բարև ձեզ,իմ անաշխատունակության թերթիկում նշված է ներկայանալ աշխատանքի հունիսի 21-ին,գործատուն խնամքի արձակուրդի սկիզբը նշել է հունիսի 21-ը և ներկայացրել ՊԵԿ,սակայն նշում են որ սխալ է այսպես անհամապատասխանություն է երեխայի ծննդյան օրվա(19.04) և խնամքի արձակուրդի սկզբի (21.06) և ուղարկվել է խմբագրման։Ասացեք խնդրեմ ինչպես է ճիշտ,երեխայի ծնունդից հետո պետք է հաշվել 70 օր և այդ ամսաթիվը ուղարկել ,թե ինչպես։