Արմինե.
Բարև ձեզ: Մանկապարտեզի գյուղաբնակ աշխատակցին ուղարկել ենք խնամքի արձակուրդ` 24.11.2021-ից (ավարտը երեխայի 2տ. լրանալու ամսաթիվը): Քիչ առաջ ասաց, որ նպաստ ստացել է 26 500դրամ, ինչու՞ կրկնակի չէ: Նշեմ, որ դիմում սոցապում գրել է մինչև արձակուրդ գնալը, հնարավո՞ր է նախքան արձակուրդ գնալը դիմում գրելու պատճառով է 26 500դր. ստացել, թե՞ ինչ-որ սխալ ենք արել հայտում։
Այս պայմանը ապահովվա՞ծ է՝
1.1. Խնամքի նպաստի իրավունք ունի նաև Հայաստանի Հանրապետության բնակչության պետական ռեգիստրում «Հայաստանի Հանրապետության վարչատարածքային բաժանման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքով սահմանված գյուղական բնակավայրի հասցեով հաշվառված և փաստացի բնակվող (այսուհետ` գյուղական բնակավայրում բնակվող) ծնողը, մինչև երեխայի երկու տարեկանը լրանալը, եթե երեխայի ծննդյան կամ խնամքի նպաստի համար դիմելու օրվա դրությամբ առնվազն մեկ տարի անընդմեջ հաշվառված է գյուղական բնակավայրի հասցեով: Երևի մեկ տարուց պակաս է կամ`
6. Գյուղական բնակավայրում բնակվող ծնողին խնամքի նպաստ նշանակելու համար հիմք են հանդիսանում բնակչության պետական ռեգիստրի տվյալները` ծնողի և երեխայի հաշվառման (բնակության) վայրի և ժամկետների վերաբերյալ:
Եթե հայտի կամ դիմումի խնդիր լիներ, նպաստ ընդհանրապես չէր կարող ստանալ։ Հավանաբար աշխատակցի հաշվառման հետ է կապված։
Շնորհակալ եմ պատասխանների համար, արդեն պարզվել է. աշխատակիցը նախքան արձակուրդ գնալն է դիմում ներկայացրել սոցապում, ասել են, որ մյուս կեսը կստանա հունվարին՝ 53000-ի հետ միասին։