Սոֆյա.
Բարև Ձեզ: Որպես մայրության նպաստ ստանում եմ 26 500 դրամ, գյուղում եմ ապրում և գյուղում էլ հաշվառված եմ: Հունիսի 11-ից երեխայի 4 ամսականը լրացել է և հունիսի սկզբից գրանցված աշխատող եմ։ Հարցս հետևյալն է՝ կարո՞ղ եմ ստանալ 53 000, քանի որ արդեն գրանցված եմ, թե՞ ընդհանրապես կկտրեն նպաստը։ Զանգել եմ Սոցապ, ասացին՝ կկտրենք:
Երբ անցնում եք աշխատանքի, մայրության նպաստը անմիջապես կտրում են:
Եթե արդեն գրանցված աշխատող եք՝ 26 500 դրամն էլ չեք ստանալու:
Շնորհակալություն, իսկ եթե չախատեմ, քանի՞ ամիս կստանամ։
Մինչև երեխայի 2 տարեկանը լրանալը:
26 500 դա երեխայի խնամքի նպաստ է, ճիշտ են ասել եթե գրանցված աշխատող եք էլ չեք ստանա: Սակայն գրանցել են ձեզ, համոզվա՞ծ եք: