Միկրոն գերազանցել է 24 մլն շեմը

Լուսինե․

Խնդրում եմ ասել, եթե միկրոյի տարեկան շրջանառությունը 2022թ․ համար 24 մլն անցել է 957 000 դրամով, ի՞նչ պետք է անեմ։

Կիսվել՝

Facebook մեկնաբանություններ

Հետևել այս նյութին
Ստանալ նամակ
guest
6 Մեկնաբանություն
Հները
Նորերը Most Voted
Inline Feedbacks
Դիտել բոլոր մեկնաբանությունները
Արթուր

Պետք է դիմում տայիք շեմը անցնելու պահից, որպեսզի համարվեիք շրջանառության հարկ վճարող։ Կարծում եմ՝ այս տարի չեք կարողանա դիմել նախորդ տարվա համար շրջանառության հարկ վճարող համարվելու համար։ Այս տարի կարող եք դիմում տալ մինչև փետրվարի 20-ը, որպեսզի այս տարի համարվեք շրջանառության հարկ վճարող։ Եթե դիմում չներկայացնեք, կհայտնվեք ընդհանուր հարկման դաշտում։

Gevorg Grigoryan

Հարգելի Լուսինե, դուք 2023թ. կհամարվեք ԱԱՀ վճարող կամ պետք է Ձեր գործունեությունը ժամանակավոր դադարեցնեք և ուրիշի անունով բացեք։

Tigran

կամ պետք է հատման ամսաթվից սկսած անցեք շրջհարկի կամ ԱԱՀ-ի՝ համապատասխան հայտարարությունը ներկայացնելով,

Էլինա

Տիգրան ջան, իսկ եթե շրջ-ի դիմումը տրված է, շրջհարկի հաշվարկը կատարվում է միայն գերազանցող գումարի համար, ճի՞շտ եմ հասկանում։ Շնորհակալ եմ

Tigran

Այո միայն շեմը գերազանցող մասի հաշվով եք շրջհարկ վճարելու, Ռեզիդենտ առևտրային կազմակերպությունը և անհատ ձեռնարկատերը միկրոձեռնարկատիրության սուբյեկտ համարվելուց դադարելու պահից 1) շրջանառության հարկի համակարգ անցնելու դեպքում տվյալ հարկային տարվա մնացած ժամանակահատվածում հարկային պարտավորությունները հաշվարկում և կատարում են Օրենսգրքի 55-րդ գլխով սահմանված կարգով միկրոձեռնարկատիրության սուբյեկտ համարվելուց դադարելու պահից հետո ձևավորվող հարկման բազաների մասով.

Sona

Տիգրան, իսկ եթե չի նկատել, հատել է 24 մլն շեմը, 2023թ. տվել է միկրոձեռնարկատիրության հայտ, կարո՞ղ է ճշտում տա հիմա և դառնա շրջ հարկ: