Միկրոյի հայտարարություն չներկայացնելու դեպքում

Անի.

Բարև Ձեզ, սիրելի հաշվապահներ: Ունեմ մի հարց. ԱՁ միկրոձեռնարկատիրության հայտը ներկայացրել է ճիշտ ժամանակին, սակայն հետո հաշվառումից հանվել է, երբ բացվել է ԱՁ նորից միկրոձեռնարկատիրության հայտը չենք տվել, ու հիմա համարվում է ԱԱՀ վճարող: Ի՞նչ տարբերակներ կան օգնելու:

Կիսվել՝

Facebook մեկնաբանություններ

Հետևել այս նյութին
Ստանալ նամակ
guest
6 Մեկնաբանություն
Հները
Նորերը Most Voted
Inline Feedbacks
Դիտել բոլոր մեկնաբանությունները
Tigran

Եթե այս տարի է նորից բացվել ու միկրայի հայտարարությունը այս տարվան է վերաբերում, ուրեմն մինչև տարեվերջ ԱԱՀ-ով պետք է գործեք:

Ալլա

Դադարեցրեք այդ ԱՁ, ուրիշ ԱՁ բացեք, քանի որ տարբերակ չկա, մինչև տարվա վերջ գործելու եք ԱԱՀ դաշտում։

Քրիստինե

Դադարեցում տվեք, նոր Ա/Ձ բացեք, 20 օրվա ընթացքում հայտարարություն տվեք, որ նորից չընկնեք ԱԱՀ դաշտ։

Karine

Տարբերակ չկա, եթե հայտարարություն չեք ներկայացրել մինչև տարվա վերջ պետք է աշխատեք ԱԱՀ-ով, հունվարից մինչև փետրվարի 20-ը կտաք հայտարարություն և կհամարվեք միկրոձեռնարկատեր, եթե այս տարի 24 մլն դրամը չեք գերազանցի։

Ներսես

Մինչև տարեվերջ ԱԱՀ-ով պետք է աշխատեք:

Արա

Այս դեպքում տարբերակ չկա, պիտի սպասեք, որ տարին լրանա, հաջորդ տարվա մինչեւ փետրվարի 20-ը ներկայացրեք հայտ միկրոձեռնարկատիրության սուբյեկտ աշխատելու վերաբերյալ: