Միկրոձեռնարկատիրությունը կարո՞ղ է օգտվել կորոնավիրուսի տնտեսական հետևանքների չեզոքացման 20-րդ միջոցառումից

Ռուզաննա.

Բարև ձեզ: Ա/Ձ-ն համարվում է միկրոձեռնարկատիրություն և գործունեութուն է ծավալում հանրային սննդի ոլորտում: Արդյո՞ք կարող է օգտվել կորոնավիրուսի տնտեսական հետևանքների չեզոքացման քսաներորդ միջոցառումից:

Կիսվել՝

Facebook մեկնաբանություններ

Հետևել այս նյութին
Ստանալ նամակ
guest
4 Մեկնաբանություն
Հները
Նորերը Most Voted
Inline Feedbacks
Դիտել բոլոր մեկնաբանությունները
Tigran

Կարծում եմ՝ վերաբերում է, քանի որ նշված է, որ Անհատ ձեռնարկատերերը շահառու են հանդիսանում՝ անկախ 2020 թվականի 1-ին եռամսյակում իրացման շրջանառության չափից։ Աջակցությունը տրամադրվում է միանվագ՝ նվազագույն աշխատավարձի չափով: Այն տրամադրվում է անկանխիկ եղանակով՝ քարտին փոխանցելով: Այսինքն՝ դա չի կատարվելու բանկերի միջոցով: Տուժած ոլորտներ են համարվում հետևյալ գործունեության տեսակները՝ հանրային սննդի ծառայություններ: Աջակցությունը տրամադրվում է միանվագ՝ նվազագույն աշխատավարձի չափով: Այն ստանալու համար պետք է լրացնել էլեկտրոնային դիմում https://dimum.ssa.am/ կայքում։

Ռուզաննա

Շնորհակալություն արձագանքելու համար: Ա/Ձ-ն գտնվում է ոչ Երևանում և հետևաբար համարվում է միկրոձեռնարկատիրություն: Դիմումը մերժվում է անհասկանալի պատճառներով: Թեժ գիծը պատասխանեց՝ «երևի միկրո է, դրա համար է մերժվում»:

Anushik

Միկրոձեռնարկատիրոջ սուբյեկտ համարվող հարկ վճարողները Կորոնավիրուսի տնտեսական հետևանքների չեզոքացման 20-րդ միջոցառման շահառուների ցանկում ներառվելու համար պետք է ներկայացնեն միկրոձեռնարկատիրոջ դիմում https://dimum.ssa.am/index.php?r=application%2Fcovid20։

Ալլա

Նախ ես ուզում եմ մի ճշտում կատարել, հանրային սննդի գործունեությունը չի կարող գործել միկրոյի դաշտում։ Իսկ որպեսզի իմանաք՝ արդյոք Դուք կարող եք հանդիսանալ կորոնավիրուսի տնտեսական հետևանքների չեզոքացման քսաներորդ միջոցառման շահառու, Դուք պետք է մուտք գործեք https://dimum.ssa.am/ կայք, մուտքագրեք Ձեր ԱՁ ՀՎՀՀ-ն, այնտեղ կտա տեղեկություն՝ Դուք հանդիսանում եք շահառու, թե ոչ։