Միկրոձեռնարկատիրության 24 միլիոն դրամի շեմի հաշվարկ

Արման․

ԱՁ-ն, որը աշխատում է միկրոյով և զբաղվում է տուրիստական գործունեությամբ, այս պահի դրությամբ ունի 18 մլն-ի շրջանառություն, որից մոտավոր 8 մլն գոյացել է ավիատոմսերի վաճառքից։ Այդ 8 մլն-ից մոտավորապես 5% է կազմակերպության շահույթը, մնացածը փոխանցվել է ավիաընկերություններին։ Այդ դեպքում միկրոյի 24 մլն-ի հաշվարկի մեջ նկատի ենք ունենում ընդհանուր 8 մլնը, թե՞ մաքուր շահույթը։

Կիսվել՝

Facebook մեկնաբանություններ

Հետևել այս նյութին
Ստանալ նամակ
guest
4 Մեկնաբանություն
Հները
Նորերը Most Voted
Inline Feedbacks
Դիտել բոլոր մեկնաբանությունները
Մարի

Բարև Ձեզ, միկրոյի դեպքում ծախսերը չեն նվազեցվում իրացման շրջանառությունից, հաշվի առնվում գործունեության բոլոր տեսակների մասով իրացման շրջանառությունը:

Tigran

միկրոյի 24 մլն-ի հաշվարկի մեջ նկատի ենք ունենում ընդհանուր 18 մլնը, 

Gevorg Grigoryan

Միկոյի դաշտում հաշվի է առնվում ամբողջ շրջանառությունը։

Արմեն

Հոդված 269. Միկրոձեռնարկատիրության սուբյեկտների կողմից հարկերի և վճարների հաշվարկումը և վճարումը

3. Միկրոձեռնարկատիրության հարկման համակարգի շրջանակներում եկամուտների հաշվառումն իրականացվում է Օրենսգրքի 6-րդ բաժնով սահմանված կարգով:

Բ Ա Ժ Ի Ն 6
ՇԱՀՈՒԹԱՀԱՐԿԸ

Հոդված 109. Եկամտի առանձին տեսակների հաշվառման առանձնահատկությունները

2. Միջնորդական ծառայությունների մատուցումից (հանձնարարության, կոմիսիայի կամ գործակալության պայմանագրերի հիման վրա ծառայությունների մատուցումից) ստացվող եկամուտը որոշվում է հանձնակատարի, կոմիսիոների կամ գործակալի վարձատրության և նրանց կողմից իրենց անունով կատարած ծախսերի դիմաց, որպես փոխհատուցում, ստացվող հատուցման հանրագումարով:

Կարծում եմ պայմանագիրը ավիաընկերությունների հետ կամ կոմիսիա կլինի կամ հանձնարարության կամ գործակալության: Այդ դեպքում կարծում եմ եկամուտների մեջ կհաշվառվի միայն ձեր ծառայության դիմաց ստացման ենթակա կոմիսիան:
Կցում եմ ՊԵԿ-ի դիրքորոշումը:

Screenshot-2024-09-04-121515