Միկրոձեռնարկատիրության սուբյեկտ

Կարեն.

Արդյոք /Զբաղվածության հարցերին առնչվող գործունեություն/ դասակարգչով ԱՁ-ն կարո՞ղ է համարվել միկրոձեռնարկություն։

Կիսվել՝

Facebook մեկնաբանություններ

Հետևել այս նյութին
Ստանալ նամակ
guest
2 Մեկնաբանություն
Հները
Նորերը Most Voted
Inline Feedbacks
Դիտել բոլոր մեկնաբանությունները
Tigran

Ոչ, չեք կարող,պետք է գործեք շրջհարկի համակարգում։
5. Միկրոձեռնարկատիրության սուբյեկտներ չեն կարող համարվել` 2) խորհրդատվական, իրավաբանական, հաշվապահական, աուդիտորական, ինժեներական, գովազդային, դիզայներական, մարկետինգային, թարգմանչական, փորձագիտական, բժշկական, ատամնատեխնիկական ծառայություններ, տեղեկատվության մշակման (այդ թվում՝ տեղեկատվության հավաքման ու ընդհանրացման) և փոխանցման (հաղորդման), գիտահետազոտական, փորձարարական-կոնստրուկտորական և փորձարարական-տեխնոլոգիական (տեխնոլոգիական) աշխատանքներ կատարողները, Երևան քաղաքի վարչական սահմաններում հանրային սննդի ոլորտում գործունեություն իրականացնողները (բացառությամբ Օրենսգրքի հավելված 3-ով նախատեսված՝ զբոսաշրջային տների միջոցով մատուցվող՝ հյուրանոցային ծառայությունների հետ անմիջականորեն կապված՝ հանրային սննդի (նախաճաշ, ճաշ, ընթրիք) ոլորտի գործունեության), ինչպես նաև սույն ենթակետում նշված աշխատանքներին կամ ծառայություններին համանման այլ աշխատանքներ կատարողները կամ ծառայություններ մատուցողները.

Ալլա

Այս հարցին արդեն պատասխանել ենք, ձեր գործունեությունը կարող է դիտվել և՛ որպես խորհրդատվական, և՛ որպես գովազդային, և՛ որպես տեղեկատվության հավաքման ու ընդհանրացման, և՛ որպես միջնորդական, այնպես որ լավ կլինի գործեք շրջհարկի դաշտում։