Միկրոձեռնարկատիրության սուբյեկտ համարվելու հետ կապված

Անի.

Բարև Ձեզ: Ես Ա/Ձ եմ, 2020թ. աշխատել եմ շրջանառության հարկով, այս տարի 2021 փետրվարի 21-ից մինչև փետրվարի 22-ը փորձում էի տալ հայտարարությունը՝ միկրոձեռնարկատիրության դաշտով աշխատելու, սակայն այդ պահին ծրագիրը խափանված էր, չէր ընդունում իմ դիմումը, ինձ համարելով ԱԱՀ վճարող, սակայն հետո, երբ ուղղվեց ծրագիրը, ես անմիջապես ուղարկեցի հայտը և այն հաջողությամբ ընդունեց: Իսկ այսօր, երբ ես ծրագիր եմ մտնում հայտարարությունը չկա, ու ես փաստացի հարկվում եմ ԱԱՀ դաշտում: Ի՞նչ անեմ, ինչպե՞ս դառնամ միկրոձեռնարկատեր:
Կանխավ շնորհակալ եմ:

Կիսվել՝

Facebook մեկնաբանություններ

Հետևել այս նյութին
Ստանալ նամակ
guest
3 Մեկնաբանություն
Հները
Նորերը Most Voted
Inline Feedbacks
Դիտել բոլոր մեկնաբանությունները
Tigran

Երկու տարբերակ ունեք 1 կամ այդ մասին բողոքարկում եք ներկայացնում ՊԵԿ, այն սովորական կարգով չէ, եթե որոշեն թույլատրել կանցնեք այս տարի ևս, 2 կամ անցնում եք շրջհարկի դաշտ, դրա համար ներկայացնում եք 216 ձևը:

Նունե

Կներեք, քանի՞ օրվա ընթացքում է գալիս բողոքարկման պատասխանը։

Արման

Եթե միկրոձեռնարկատիրության սուբյեկտ համարվելու դիմումը չի ներկայացվել, ոչ թե անցնում է շրջ. հարկի դաշտ, այլ համարվում է ԱԱՀ վճարող: Այդ դեպքում իսկապես 2 տարբերակ ունեք. կամ ուրիշի անունով եք ԱՁ բացում և 20 օրյա ժամկետում ներկայացնում միկրոձեռնարկատիրության դիմումը, կամ այս տարի հարկվում եք ընդհանուր հարկման դաշտում – շահութահարկ և ԱԱՀ, և մյուս տարի եք ներկայացնում դիմումը՝ մյուս տարվա համար: