Միկրոձեռնարկատիրության սուբյեկտ հանդես գալու դեպքում

Լիլիթ.

Բարև ձեզ: Միկրոձեռնարկատիրության սուբյեկտ հանդես գալու դեպքում կարո՞ղ եմ միայն հաշվարկային փաստաթղթեր դուրս գրել ֆիզ. անձանց և այդ դեպքում ՀԴՄ չկիրառել:

Կիսվել՝

Facebook մեկնաբանություններ

Հետևել այս նյութին
Ստանալ նամակ
guest
5 Մեկնաբանություն
Հները
Նորերը Most Voted
Inline Feedbacks
Դիտել բոլոր մեկնաբանությունները
Մարինե

Եթե կանխիկով գործարք եք անում և ՀԴՄ կիրառող եք, պետք է անպայման օգտագործեք: Ֆիզ. անձանց ուրիշ ոչ մի փաստաթուղթ հարկավոր չէ:

Լիլիթ

Բայց եթե ՀԴՄ կիրառող չեմ, եկամուտս հայտարարագրելու համար կարո՞ղ եմ ֆիզ. անձի անձնագրային տվյալների հիման վրա հաշիվ վավերագիր դուրս գրել, փոխանցումն էլ բանկով կատարեն:

Արա

Այո, կարող եք, կարևորը այն է, որ Դուք ապրանք չմատակարարեք իրավաբանական անձին, իսկ այն հանգամանքը, թե Դուք ՀԴՄ եք օգտագործում, թե հաշվարկային փաստաթուղթ, կարևոր չէ: Ազատ դուրս գրեք հաշվարկային փաստաթուղթ ֆիզիկական անձանց համար, օրենքը այն չի արգելում:

Լուսինե

Հարգելի Արա, իսկ ինչու՞ պետք է ապրանք չմատակարարի իրավաբանական անձին, կնշե՞ք օրենքի համապատասխան հոդվածը: Կարծում եմ, որ նման սահմանափակում չկա:

Լիլիթ

Իսկ կանխիկի դեպքում ՀԴՄ-ն պարտադիր կլինի՞: