Բարև Ձեզ։ Միկրոբիզնեսի գրանցված աշխատողը ֆիզ․ արձակուրդ և մինչև 2 տարեկան երեխայի նպաստ կարո՞ղ է ստանալ։
Կայք հաշվապահների համար և ոչ միայն…
Բարև Ձեզ։ Միկրոբիզնեսի գրանցված աշխատողը ֆիզ․ արձակուրդ և մինչև 2 տարեկան երեխայի նպաստ կարո՞ղ է ստանալ։
Բաժանորդագրվել
Կայքի ամենահետաքրքիր նյութերը կուղարկվեն Ձեր էլ. փոստին
© 2020 Accountant.am
Ոչ, չի կարող: Փոխարենը կարող է դիմել սոցապ և ստանալ չաշխատող մամաների համար նախատեսված նպաստը: Իսկ եթե աշխատողը գյուղից է, հուլիսի 1-ից հետո բալիկ ունենալու դեպքում կարող է ստանալ նաև երեխայի խնամքի նպաստ:
Մայրության նպաստի իրավունք ունեն գործատուների հետ աշխատանքային հարաբերությունների մեջ գտնվող ֆիզիկական անձինք, բացառությամբ միկրոձեռնարկատիրության մեջ ներգրավված վարձու աշխատողների։
Ֆիզ․ արձակուրդի գումար կարող է ստանալ, իսկ մինչև 2 տարեկան երեխայի նպաստ չի կարող ստանալ։ Այդպես է գրված օրենքով:
Միկրոձեռնարկատիրական դաշտում աշխատող վարձու աշխատողը մինչև 2 տարեկան երեխայի նպաստ չի կարող ստանալ:
Ոչ, չեն կարող։
1․ Պետական նպաստների մասին ՀՀ օրենք, հոդված 27, մաս 4․
Սույն օրենքի 27-րդ, 28-րդ, 28.1-ին հոդվածների դրույթները չեն տարածվում միկրոձեռնարկատիրության վարձու աշխատողների (մինչև 2020 թվականի հունվարի 1-ը ընտանեկան ձեռնարկատիրության մեջ ներգրավված` վարձու աշխատող հանդիսացող ընտանիքի անդամների) վրա:
2․ Պետական նպաստների մասին ՀՀ օրենք, հոդված 23․1, մաս 1, կետ 3․
ՀՀ բնակության վայրի հասցեով հաշվառված՝ հղիության և ծննդաբերության արձակուրդի իրավունք ունենալու ժամանակահատվածի առաջին օրվա դրությամբ վարձու աշխատող կամ ինքնուրույնաբար իրեն աշխատանքով ապահոված անձ չհանդիսացող անձը (այսուհետ՝ չաշխատող անձ): Սույն օրենքի 23.1-ին և 23.2-րդ հոդվածների իմաստով՝ չաշխատող անձ է համարվում նաև միկրոձեռնարկատիրության մեջ ներգրավված վարձու աշխատողը (մինչև 2020 թվականի հունվարի 1-ը ընտանեկան ձեռնարկատիրության մեջ ներգրավված` վարձու աշխատող հանդիսացող ընտանիքի անդամը), բացառապես միկրոձեռնարկատիրության սուբյեկտ համարվող` անհատ ձեռնարկատեր չհանդիսացող ֆիզիկական անձը, քաղաքացիաիրավական պայմանագրի հիման վրա աշխատանքների կատարման (ծառայությունների մատուցման) դիմաց գործատուից եկամուտ ստացող անձը:
Այսօր ԱԺ արտահերթ նստաշրջանի օրակարգում է ընդգրկվել «Պետական նպաստների մասին» օրենքում փոփոխություններ կատարելու մասին» նախագիծը: Նախագծի ընդունման դեպքում միկրոձեռնարկատիրության մեջ ներգրավված վարձու աշխատողները ևս երեխայի խնամքի նպաստի, ինչպես նաև ժամանակավոր անաշխատունակության նպաստի իրավունք ձեռք կբերեն:
Խոսքը վերաբերում է նաև մինչև 2020 թվականի հունվարի 1-ը՝ ընտանեկան ձեռնարկատիրության մեջ ներգրավված, վարձու աշխատող հանդիսացող ընտանիքի անդամին:
Ընդ որում, նախատեսվում է օրենքի դրույթներին տալ հետադարձ ուժ և կկիրառվի 2020 թ.-ի հունվարի 1-ից հետո ծագած հարաբերությունների հիման վրա: Սա նշանակում է, որ օրինակ՝ խնամքի նպաստ կնշանակվի և կվճարվի խնամքի արձակուրդում գտնվելու՝ 2020 թվականի հունվարի 1-ից հետո մինչև օրենքն ուժի մեջ մտնելն ընկած ժամանակահատվածի համար:
Իսկ այդ օրենքը ընդունվել՞ է:
Միկրոձեռնարկատիրության մեջ ներգրավված վարձու աշխատողին ՄԱՅՐՈՒԹՅԱՆ ՆՊԱՍՏ նշանակելու վերաբերյալ դրույթները տարածվում են ՀՕ-361-Ն օրենքն ուժի մեջ մտնելու օրը և դրանից հետո ծագած հարաբերությունների վրա (այն դեպքերի վրա, երբ հղիության և ծննդաբերության արձակուրդի իրավունք ունենալու ժամանակահատվածի առաջին օրը սույն օրենքն ուժի մեջ մտնելու օրն է կամ դրանից հետո է):