Միկրոձեռնարկատիրության դաշտում գործող սուբյեկտները կարո՞ղ են արդյոք դուրս գրել հաշիվ վավերագրեր

Araqsya.

Միկրոձեռնարկատիրության դաշտում գործող սուբյեկտները կարո՞ղ են արդյոք դուրս գրել հաշիվ վավերագրեր, եթե չունեն ՀԴՄ կտրոն տպելու հնարավորություն: Կամ այլ ի՞նչ տարբերակներ կան: Հակասական կարծիքներ եմ լսում, որ կարող են և հակառակը` որ դա արգելված է:

Կիսվել՝

Facebook մեկնաբանություններ

Հետևել այս նյութին
Ստանալ նամակ
guest
7 Մեկնաբանություն
Հները
Նորերը Most Voted
Inline Feedbacks
Դիտել բոլոր մեկնաբանությունները
Gevs

Հարգելի Արաքսյա, նման մոտեցում մատնանշված չէ: Եթե դուք ՊԵԿ-ի հետ կնքնել եք էլեկտրոնային պայմանագիր և կարող եք հաշիվներ դուրս գրել, ապա այդտեղ խնդիր չի կարող լինել: Որպեսզի հստակ լինի` կարող եք զանգել ՊԵԿ թեժ գիծ 060 544444:

Gevs

Եթե գործարքներն անկանխիկ եք անում, ապա ՀԴՄ կարող եք չունենալ:

Արթուր

Բարև Ձեզ, հարգելի Արաքսյա։ Նախ պետք է նշեք, թե ինչ գործունեությամբ եք զբաղվում։ Եթե առևտուր է, ապա չեք կարող համարվել միկրոձեռնարկատիրության սուբյեկտ։ Եթե ծառայություններ եք մատուցում և համապատասխանում եք միկրոձեռնարկատիրության սուբյեկտ համարվելու պայմանններին, ապա կարող եք դուրս գրել հաշիվ վավերագրեր մատուցված ծառայության համար։

Ar

Իսկ, եթե առևտուրը կատարվում է Երևանի տարածքից դու՞րս: Օրենքում, եթե չեմ սխալվում նշված է, որ միայն Երևանի տարածքում հնարավոր չէ աշխատել որպես միկրոձեռնարկատիրության սուբյեկտ։

Արթուր

Այո, միկրոձեռնարկատիրության սուբյեկտներ չեն կարող համարվել․

Երևան քաղաքի վարչական սահմաններում առևտրական (առք ու վաճառքի) գործունեությամբ զբաղվող կազմակերպություններն ու անհատ ձեռնարկատերերը, Երևան քաղաքի վարչական սահմաններից դուրս՝ առևտրի իրականացման վայրերում, առևտրի կենտրոններում և տոնավաճառներում առևտրական (առք ու վաճառքի) գործունեությամբ զբաղվող կազմակերպություններն ու անհատ ձեռնարկատերերը, ինչպես նաև անձնական օգտագործման ավտոմեքենաների առևտրական (առք ու վաճառքի) գործունեությամբ կամ էլեկտրոնային առևտրի շրջանակներում առևտրական (առք ու վաճառքի) գործունեությամբ զբաղվող կազմակերպություններն ու անհատ ձեռնարկատերերը

Tigran

Հաշիվ վավերագրեր, իհարկե, եթե այդպիսին է գործարքը, կարող է դուրս գրվել միկրոձեռնարկատիրության սուբյեկտի կողմից, կարևորը հարկային հաշիվ դուրս չգրվի, քանի որ ԱԱՀ վճարող չեն: Առևտրի դեպքում, այո, կան նախապայմաններ, սակայն մյուս տարի չկարողանաք աշխատել միկրոյի համակարգում:

Anushik

Այո, իհարկե կարող են։