Միկրոձեռնարկատիրության աշխատողին հասնու՞մ է նպաստ և արձակուրդ

Արթուր.

Միկրոձեռնարկատիրության աշխատողին արդյո՞ք հասնում է նպաստ և ամենամյա արձակուրդ: Խնդրում եմ ուղարկել նաև հղում:

Կիսվել՝

Facebook մեկնաբանություններ

Հետևել այս նյութին
Ստանալ նամակ
guest
6 Մեկնաբանություն
Հները
Նորերը Most Voted
Inline Feedbacks
Դիտել բոլոր մեկնաբանությունները
Մարիաննա

Բարև Ձեզ, Արթուր: Այո, միկրոձեռնարկատիրության մեջ ներգրավված վարձու աշխատողների համար նույնպես հաշվարկվում է նպաստ և արձակուրդ:

Արթուր

Մերսի շատ, որ խնդրեմ հղում կուղարկեք։

Մարիաննա

«Ժամանակավոր անաշխատունակության և մայրության նպաստների մասին» ՀՀ օրենքի հոդված 4. Նպաստի իրավունք ունեցող անձինք
1. Սույն օրենքով սահմանված՝ ժամանակավոր անաշխատունակության և մայրության նպաստի (այսուհետ՝ նպաստ) իրավունք ունեն՝
1) գործատուների հետ աշխատանքային հարաբերությունների մեջ գտնվող ֆիզիկական անձինք…
Նույնը վերաբերում է նաև արձակուրդին և աշխատավարձին հավասարեցված այլ վճարումներին, որոնց իրավունքը ունեն գործատուի հետ աշխատանքային պայմանագիր ունեցող բոլոր վարձու աշխատողները:

Tigran

այո նպաստ և ամենամյա արձակուրդ հասնում է,հիմք աշխ .օրենսգիրքը,

Ruzanna

Կապ չունի, թե վարձու աշխատողը ինչ հարկման համակարգով հարկվող կազմակերպությունում է աշխատում, նրան հասնում է արձակուրդային և նպաստ: Հիմք` Աշխատանքային օրենսգիրք և Ժամանակավոր Անաշխատունակության և
Մայրության Նպաստների մասին ՕՐԵՆՔ:

Եվա

Այո, իհարկե հասնում է։