Արևիկ․
Բարև ձեզ, հարգելի հաշվապահներ։ Ձեր օգնության կարիքն ունեմ. Անհատ Ձեռներեց եմ, աշխատում եմ միկրոձեռնարկատիրության դաշտում, չունեմ աշխատող և գտնվում եմ հղիության գրեթե 7-րդ ամսում։ Ինձ արդյո՞ք հասնում է Մայրության նպաստ, և պետք է կասեցնե՞մ գործունեությունս, ի՞նչ տեղեկանք պետք է ներկայացնեմ բուժ․ հաստատություն։
Հարգելի Արևիկ, Ձեզ անկասկած հասնում է Մայրության նպաստ։ Ձեր գործունեությունը պետք է կասեցնեք, երբ գտնվեք 140-օրյա արձակուրդում։
այո ձեզ հասնում է, պետք է դադար տաք բյուլետենի ժամկետով, պետք է վերցնեք ձեր բյուլետենը որ ներկայացնեք սոցապ,որ հաշվարկեն,վճարեն,
Հարգելի Արևիկ, բուժ. հաստատությունից անհրաժեշտ է վերցնել անաշխատունակության թերթիկը (բյուլետեն) և ներկայացնել սոց. ապ. տարածքային բաժին, որտեղ էլ պետք է հաշվարկվի Ձեր մայրության նպաստը: Այո, գործունեությունը պետք է դադարեցվի բյուլետենում նշված ամսաթվին համապատասխան:
Խնդրում եմ կասեք, հաշվարկը նույն է ինչպես վարձու աշխատողինը, թե՞ այլ է։