Միկրոբիզնես համարվելու համար

Գրետա․

Բարև ձեզ։ Ես մատնահարդար եմ։ Ցանկանում եմ աշխատել միկրոյով։ Հետագայում անցկացնելու եմ մատնահարդարման կուրսեր։ Որտեղի՞ց պետք է սկսել առաջին քայլը, և աշակերտներին պե՞տք է գրանցել, որպեսզի կարղանամ տալ սերտիֆիկատ։

Կիսվել՝

Facebook մեկնաբանություններ

Հետևել այս նյութին
Ստանալ նամակ
guest
4 Մեկնաբանություն
Հները
Նորերը Most Voted
Inline Feedbacks
Դիտել բոլոր մեկնաբանությունները
Tigran

Առաջին քայլը գնալ պետռեգիստր ու գրանցվել որպես ԱՁ, անձնագիր, սոցքարտ, 3000դրամ:Գրանցվել հարկային հաշվետվությունների համակարգում և տալ միկրոյի հայտարարություն,իսկ աշակերտներին նախատեսում եք վարձ գանձել,կարող եք ձեր մոտ հաշվառել որպես փորձնակ ու վերջում տեղեկանք տալ:

Արմեն

Տիգրանի ասածին ավելացնեմ նաև, որ Ձեզ հավանաբար ՀԴՄ անհրաժեշտ կլինի, քանի որ կանխիկ վճարումներ եք ընդունելու։

Ալլա

Եթե աշակերտը ձեզ վճարելու է , ապա գրանցել պետք չէ, ուղղակի ունեցեք պայմանագիր իրենց հետ, որտեղ կնախատեսեք դասընթացի վերջում սերտիֆիկատի տրամադրում։

Karine

Եթե աշակերտների հետ ոչ կանխիկ գործարք կատարեք և պայմանագրում նշեք, որ անկանխիկ են վճարելու, կարող եք ՀԴՄ չունենալ։